Նիկո Ռոսբերգը՝ Աբու Դաբիի եզրափակիչ Մեծ մրցանակի հաղթող
СПОРТ«Մերսեդեսի» գերմանացի արշավորդ Նիկո Ռոսբերգը հաղթեց Ֆորմուլա-1-ի Աբու Դաբիի Մեծ մրցանակում, որն այս մրցաշրջանի վերջին մրցումն էր:
Ռոսբերգը տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը, իսկ նրան հաջորդեց «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը: Լավագույն եռյակը եզրափակեց Կիմի Ռայկոնենը «Ֆերարիից», որի գերմանացի արշավորդ Սեբաստիան Ֆետելը գրավեց չորրորդ տեղը:
Հիշեցնենք, որ Լյուիս Հեմիլթոնը 3 Մեծ Մրցանակ առաջ էր ապահովել հաղթողի տիտղոսը՝ դառնալով Ֆորմուլա-1-ի եռակի չեմպիոն: Ռոսբերգը նախորդ փուլում ապահովել էր փոխչեմպիոնի տիտղոսը, իսկ բրոնզե մեդալակիր դարձավ Սեբաստիան Ֆետելը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



