Կենդանակերպի 5 նշան, ովքեր չեն կարողանում մոռանալ առաջին սիրուն
ЛАЙФՑուլ: Ցուլերը ռոմանտիկ են, սակայն դա միակ պատճառը չէ, որը նրանց թույլ չի տալիս բաց թողնել անցյալի զգացմունքները: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կապված են հիշողությունների հետ, նվիրված դրանց, ինչը նկատելիորեն դժվարացնում է յուրահատուկ մեկին մոռանալու ջանքերը: Ցուլերը բոլորին համեմատում են առաջին սիրո հետ: Հարաբերություններում կամակոր են, անզիջում, ինչի հետևանքով բավական դժվար է նրանց հետ:
Խեցգետին: Սենտիմենտալ են, չափազանց ռոմանտիկ աշխարհայացք ունեն: Խեցգետինները երբեք չեն մոռանում առաջին սերը. այդ զգացմունքը նրանց համար ամենասուրն ու ամենաուժեղն է: Նույնիսկ, եթե սիրելին այնքան էլ լավը և ազնիվ չի եղել, նա շարունակում է յուրահատուկ տեղ զբաղեցնել կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների կյանքում: Խեցգետինները բավական շատ են կապվում մարդկանց հետ, քանի որ նրանց համար շփումը բարդ է: Արդյունքում՝ Խեցգետինները հոգ են տանում մտերիմների մասին, գերադասում լինել նրա հետ, ում արդեն ճանաչում են:
Առյուծ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կրքոտ են, առաջին սիրո մասին հիշողությունները լի են զգացմունքներով: Առյուծների համար առաջին զգացմունքը միշտ տարբերվում է մյուսներից, հետագա հարաբերությունները ոչ մի դեպքում չեն հասնում դրան: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար դժվար է ընդունել դաժան իրականությունը, այդ թվում՝ այն, որ ոչ միշտ կարող ենք ամբողջ կյանքն անցկացնել առաջին սիրո հետ:
Կարիճ: Ռոմանտիկ են, ապրում են զգացմունքներ ունենալու և դրանք արտահայտելու համար, քանի որ պաշտում են սիրահարված լինելը: Կարիճների առաջին սերը, իհարկե, միակը չէ, բայց նրանք այնքան էլ չեն վստահում նոր ծանոթներին: Արդյունքում՝ նրանց համար բավական դժվար է նոր հարաբերություններ կառուցել: Երբ նրանք չեն կարողանում դուրս գալ հարմարավետության սահմաններից և նոր ծանոթություններ ձեռք բերել, սկսում են կարոտել առաջին սիրուն:
Ձկներ: Ռոմանտիկ են, արտիստիկ, սիրում են երաժշտություն: Նույնիսկ երգը կարող է Ձկներին հիշեցնել առաջին սիրո մասին: Նոր մեկին սիրահարվելու և սիրուն նորից կորցնելու գաղափարը վախեցնում է նրանց: Դա նշանակում է, որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ավելի քիչ են հակված ռիսկի դիմելու և գերադասում են փակ լինել, երբ խոսքը նոր հարաբերությունների մասին է:
Շարունակությունը՝ այստեղ