Չարենցավանի ոստիկանները բնակարանի խուզարկությամբ ապօրինի հրազեն են հայտնաբերել (տեսանյութ)
ОБЩЕСТВОՈստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացված տեղեկությունների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանները փետրվարի 5-ին խուզարկել են Չարենցավանի 4-րդ թաղամասի բնակարաններից մեկը՝ հայտնաբերելով թմբուկավոր ատրճանակ։ Հրազենը լիցքավորված էր 5,6 մմ տրամաչափի 9 փամփուշտով։ Բնակարանում հայտնաբերվել է նաև նույն տրամաչափի երեք փամփուշտ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, զենք-զինամթերքը փաթեթավորվել և ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



