Ֆոնսեկա. «Ռոման» չափից շատ սխալներ է թույլ տալիս պաշտպանությունում
СПОРТ
Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մեկնաբանել է Իտալիայի առաջնության 23-րդ տուրում «Բոլոնիայից» 2:3 հաշվով կրած պարտությունը:
««Սասուոլոյի» դեմ հանդիպումն իր ազդեցությունը թողել էր «Ռոմայի» խաղի վրա: Պաշտպանությունում թիմն իրեն վստահ չի զգում և մեծ թվով սխալներ է թույլ տալիս:
Երկրորդ բաց թողած գոլից հետո «Ռոման» այլևս չկարողացավ գտնել իր խաղը: Երկրորդ խաղակեսում մենք փորձեցինք շտկել իրավիճակը, սակայն կարմիր քարտը խանգարեց մեզ հավասարեցնել հաշիվը:
Ակումբի համար անսովոր շրջան է: Պետք է միասնական լինենք և անենք ամեն ինչ այս իրավիճակից հնարավորինս շուտ դուրս գալու համար»,- պորտուգալացի մասնագետի խոսքը փոխանցում է «Ռոմայի» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին հանդիպումն անցկացրեց «Ռոմայի» կազմում: Հայ ֆուտբոլիստը մասնակցեց ամբողջ հանդիպմանն ու դարձավ իր թիմի երկրորդ գոլի հեղինակը:
Իտալիայի առաջնություն, 23-րդ տուր
«Ռոմա» - «Բոլոնիա»՝ 2:3
Ստեֆանո Դենսվիլ, 22 (ինքնագոլ), Հենրիխ Մխիթարյան, 72 - Ռիկարդո Օրսոլինի, 16, Մուսա Բերոու, 26, 51