Հայ ըմբիշը Ստամբուլում կգոտեմարտի ոսկե մեդալի համար
СПОРТՀայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Միսակյանը դուրս է եկել Ստամբուլում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ:
Ռազմիկ Միսակյանը պայքարը սկսել է 1/4 եզրափակիչից եւ, հաղթելով գերմանացի Վիկտոր Լիզենին (6:0) եւ ուկրաինացի Դմիտրո Նեսվիատիպասկային (18:0), դուրս է եկել եզրափակիչ, որտեղ հանդիպելու է ռուսաստանցի Իսմաիլ Գաջիեւի հետ:
Հայաստանը ներկայացնող Սուրեն Խաչատրյանը 74 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալի համար գոտեմարտ է անցկացնելու ադրբեջանցի Մուրադ Սուլեյմանովի հետ:
Հունիսի 23-ին պայքարի մեջ են մտել նաեւ 60 կգ քաշային Վարդգես Կարապետյանը եւ 96 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը, ովքեր մեդալ չեն նվաճել:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



