«Ես միշտ խանդոտ եմ և խանդում եմ»․ Ռոզա ֆիլբերգի կյանքի սկզբունքները և գաղտնիքները (Photo)
ЛАЙФԱյս անգամ Blognews.am-ի զրուցակիցն է երգչուհի և դերասանուհի Ռոզա Ֆիլբերգը, ով կիսվեց մեզ հետ իր տեսակետներով, խորհուրդներով և գաղտնիքներով:
Երջանկությունը գալիս է այն ժամանակ, երբ չես սպասում:
Երբ ես երգում եմ, ես ապրում եմ:
Դիմացինի մեջ առաջին հերթին կարևորում եմ անկեղծությունը:
Ինձ համար անհնարին ոչինչ չկա:
Չեմ սիրում, երբ ուտելիս ձայնով ծամում են:
Նպատակներին հասնելու համար ես աշխատում եմ, աշխատում եմ և աշխատում եմ:
Խորհուրդ եմ տալիս գիշերը շատ չուտել:
Ամեն օր ինձ հիշեցնում եմ, որ պետք է զբաղվել յոգայով:
Ես միշտ խանդոտ եմ և խանդում եմ:
Միշտ գեղեցիկ լինելու գաղտնիքը գենետիկան է:
Ինձ երջանիկ եմ համարում, քանի որ այն մարդիկ, ում սիրում եմ, կողքիս են:
Անբացատրելի զգացմունք է, երբ ես բեմում եմ:
Ամենաթանկը ժամանակն է:
Ինձ փորձում եմ շրջապատել բնության լռությամբ:
Ձգտեք ժամանակն անիմաստ չվատնել:
Չեմ սիրում այն մարդկանց, ովքեր դաժան են վերաբերվում կենդանիներին:
Նյութը՝ Լիա Մարուխյանի