«Աստոն Վիլայի» ավագը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»
СПОРТ«Աստոն Վիլայի» ավագ Ջեք Գրիլիշը ամռանը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», հաղորդում է Goal.com-ը։ 24-ամյա անգլիացի հարձակողական կիսապաշտպանը համաձայնության է հասել մանչեսթերյան ակումբի հետ, որը «Աստոն Վիլայի» հետ պաշտոնական բանակցությունները կսկսի առաջիկայում։
Գրիլիշի տրանսֆերը գնահատվում է 35 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը «Աստոն Վիլայի» հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիսի 30-ը։
Գրիլիշն արդեն սկսել է բնակարան փնտրել Մանչեսթերում, քանի որ հույս ունի կնքել երկարատեւ պայմանագիր։ «Աստոն Վիլայում» Գրիլիշն այժմ ստանում է շաբաթական 100 հազար ֆունտ ստերլինգ։
Ընթացիկ մրցաշրջանում Գրիլիշը «Աստոն Վիլայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 27 հանդիպման, խփել 9 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
4
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



