Ինչ է նշանակում ձեր անվան առաջին տառը
ЛАЙФԱռավել մանրամասն՝Այստեղ
Դեռ Դեյլ Քարնեգին է գրել, որ մեզ համար ամեն ինչից առավել քաղցր է մեր անվան ձայնը:
Փորձված է, որ հենց մարդու անունն է, որն օգնում է ձեզ դուրս գալ դժվարին իրավիճակներից կամ ինչ-որ բան համոզել:
«Անունը» խոսքում օգտագործելու խորհուրդներ
Եթե ուզում եք, որ ձեզ ավելի լավ հիշեն, ապա ամենադյուրինը իհարկե անունը հիշելն է և միայն դրանից հետո ազգանունը: Օգտագործեք այն: Ամեն անգամ, երբ ձեզ ներկայացնում եք՝ նախ ասեք «Գալյա» անունը, հետո`«Գրիգորյան» ազգանունը: Այսպիսով, ձեր անունը կմխրճվի լսողի գլխում:
Եթե ցանկանում եք մի խմբում հակաառաջնորդին վերածել դաշնակցի կամ հանգստացնել իրեն խելամիտ երևակայողին, ով անընդհատ ձեր կարծիքին հակառակ երկխոսության մեջ է մտնում, ապա այստեղ անհրաժեշտ է այս տեխնիկան: Առաջին հերթին պարզեք մարդու անունը: Եվ երբ նրանից ստացվի ճիշտ պատասխան, նա կցանկանա ինչ-որ բան ասել կամ հարց ուղղել, միշտ դիմեք նրան անունով:
Մարդն անմիջապես փափկում է և զգում իր կարևորությունը:
Եթե ուզում եք մարդուն ինչ-որ բան համոզել, եթե ուզում եք ձեր երեխային բացատրել, որ դա լավ չէ, օգտագործեք նրա անունը: Եվ ավելի լավ է, եթե նախադասության սկզբում երեխայի անունը դնեք. «Անի, մաքրիր սենյակդ: Կարեն, դու պետք է ինձ համար գնես այդ կոշիկները»:
Ինչո՞ւ է այս ամենը գործում
Մենք արձագանքում ենք մեր անվանը և ուշադրության կենտրոնացումը միացվում է հենց այն պահին, երբ մենք լսում ենք այն: Հավանաբար ձեզ հետ պատահել է հետևյալը. «Նստած ես» հեռախոսումդ ու ոչ ոքի ոչինչ չես անում, երբ հանկարծ լսում եք, որ ինչ-որ մեկը բղավում է ձեր անունը: Դե, իհարկե, դուք շրջվում եք կամ ինչ-որ կերպ արձագանքում եք, ամեն դեպքում, դուք դուրս եք գալիս հեռախոսից: