Ինչ է պատմում մարդու ստորագրությունը բնավորության մասին
ЛАЙФ
Մարդու ձեռագիրը և հատկապես ստորագրությունը կարող են շատ բան պատմել նրա բնավորության մասին։ Ձեռագրաբանները կարծում են, որ ձեռագիրը ուղիղ կերպով արտացոլում է մարդու խառնվածքն ու բնավորությունը։
Tert.am Life-ը ներկայացնում է, թե ինչ ստորագրություններ ունեն հայ հայտնիները՝ Անահիտ Սիմոնյանը, Հովոն, Նազենի Հովհաննիսյանը, Սիլվա Հակոբյանը, Լիլիթ Հովհաննիսյանն ու Վահրամ Պետրոսյանը, և ինչ են պատմում ստորագրությունները մարդկանց մասին՝ ըստ մասնագետների:
greatpicture.ru-ն գրում է, որ ձեռագիրը կարող է նաև խաբեությունը բացահայտելու գործիք դառնալ։ Մի կարծիք կա, որ սուտ ինֆորմացիան մարդն այլ կերպ է գրում, իսկ ճիշտն այլ։ Այնպես որ ուշադիր նայեք ձեր ստորագրությանը, իսկ մենք կբացահայտենք ձեր բնավորությունը։
1. Ստորագրության չափսը․
Մեծ ստորագրություն ունեցողները գլոբալ կառուցողական մտածելակերպ ունեն։
Փոքր ստորագրություն ունեցողները կոնկրետ ու հստակ մտածելակերպ ունեն։
2. Ստորագրության երկարությունը․
Երկար ստորագրություն ունեցողները կարողանում են խորությամբ ուսումնասիրել ցանկացած խնդիր, բծախնդիր չեն, հանգիստ են։
Կարճ ստորագրություն ունեցողները կարողանում են արագ ընկալել ինֆորմացիան և արագ ու ճիշտ որոշումներ կայացնել։
3. Ստորագրության տեսակը․
Կլորավուն ստորագրություն ունեցողները հանգիստ, կայուն ու փափուկ մարդիկ են։
Անկյունային ստորագրություն ունեցողներն անհամբեր, անկանխատեսելի ու նյարդային են։
4. Տառերի միջև հեռավորությունը․
Եթե հեռավորությունը շատ է, ապա մարդն առատաձեռն է։
Եթե հեռավորությունը քիչ է, ապա մարդը խնայող է։
5. Ստորագրության մեջ տարբեր նշանների առկայություն․
Շրջանակ- խնդիրների վրա չափից շատ կենտրոնացող
Տարբեր պատկերներ- ստեղծագործ հոգի
Տարբեր մասնիկների միմյանց միացում - ամեն բան իրար կապելու ու աշխատանքը հեշտացնելու ձգտում։
6. Ստորագրության թեքումը․
Աջ-ներդաշնակ ու հանգիստ
Ձախ- վառ արտահայտված անհատականություն
Ուղիղ թեքում-բարձր ինքնատիրապետում
Տարբեր կողմերի թեքում- գաղտնիություն, անազնվություն
«Պառկած տառեր» -լուրջ հոգեբանական խնդիրների առկայություն