Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Շուրջ 44 մլն դրամի կոռուպցիոն չարաշումներ՝ Եղեգնաձոր համայնքում 2016-2019թթ. հարուցվել է քրեական գործ

ПОЛИТИКА

 

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրության առարկա են դարձվել  ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանի շինարարական-վերանորոգման ծրագրերով, կնքած պայմանագրերով կատարված աշխատանքների ստուգման վերաբերյալ ներկայացված փաստաթղթերն ու տեղեկատվությունը: 

 

Գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ ուսումնասիրությամբ պարզվել է, որ Եղեգնաձորի համայնքապետարանը 2016-2017թթ. ընթացքում տարբեր ընկերությունների հետ կնքել է համայնքում տարբեր փողոցներում լուսավորության ցանցերի հիմնանորոգման, «Գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի, թիվ 1 եւ թիվ 5 մանկապարտեզների խոհանոցի, տանիքի, առանձին բազմաբնակարան շենքի տանիքի հիմնանորոգման պայմանագրեր: Սակայն պայմանագրերով կատարված աշխատանքների տեղազննությունների, հսկիչ չափագրումների արդյունքում պարզվել է, որ աշխատանքներն իրականացրած ընկերությունների կողմից ներկայացված եւ համայնքի ղեկավարի կողմից ընդունված կատարողական ակտերով, հանձնման-ընդունման փասատթղթերով արձանագրվել են տարբեր չափերի փաստացի պակաս կատարված աշխատանքներ։

 

Այսինքն Եղեգնաձորի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից կազմված նշված պայմանագրերի կատարողական ակտերում եւ հանձնման-ընդունման արձանագրություններում գրառված տեղեկությունները շուրջ 3.3մլն դրամի  կատարված շինարարական-վերանորոգման աշխատանքների ծավալների վերաբերյալ իրականությանը չեն համապատասխանել։

 

Բացի այդ, ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրության շրջանակներում «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի փորձարկման լաբորատորիայի կողմից տեղում իրականացվել են 2 տարբեր ընկերությունների հետ կնքված պայմանագրերով  2018-2019թթ. Եղեգնաձորի տարբեր փողոցների ասֆալտապատման աշխատանքների ընթացքում կատարված ասֆալտբետոնի վերին շերտի հանուկների նմուշառումներ եւ 5 հիմնական պարամետրերով (հաստություն, միջին խտություն, խտացման գործակից, ջրահագեցման տոկոս, ծակոտկենությունների տոկոս) կատարվել են դրանց լաբորատոր փորձարկումներ: Դրանց արդյունքում պարզվել է, որ նմուշառված հանուկները 3 կամ 4 պարամետրերով չեն համապատասխանել գործող նորմերով ներկայացվող պահանջներին եւ ըստ ՀՀ ՊՎԾ կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքների՝ այդ անհամապատասխանությունների պայմաններում հնարավոր չի լինի ասֆալտը շահագործել նախագծով նախատեսված նորմատիվային ժամանակահատվածի ամբողջ ընթացքում՝ առանց հետագա լրացուցիչ միջոցառումների։ Այսինքն պարզվել է, որ շուրջ 41 մլն դրամի չափով կատարվել է անարդյունավետ ծախս:

 

Այսպիսով, ՀՀ պետական վերահսկողական ծառայության  եւ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ուսումանսիրությունների արդյունքում ստացվել են ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից 2016-2019թթ., պաշտոնական փաստաթղթերում՝ կատարողական ակտերում, հանձնման եւ ընդունման արձանագրություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, կեղծ փաստաթղթեր կազմելու եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 3.3մլն դրամի վատնում կատարելու, ինչպես նաեւ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով շուրջ 41 մլն դրամի գործող նորմատիվների հիմնական պահանջներին չհամապատասխանող աշխատանքներն ընդունելու եւ ծանր հետեւանքներ առաջացնելու վերաբերյալ առերեւույթ փաստական տվյալներ։ Ելնելով դրանից՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման, 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու, ծանր հետեւանքներ առաջացնելու եւ 314-րդ հոդվածով նախատեսված` պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով  հարուցվել է քրեական գործ:

 

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

 

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами