Իջեւանի ոստիկանները փայտամշակման եւ փայտածուխի ապօրինի արտադրամասեր են հայտնաբերել
ОБЩЕСТВОԻջեւանի ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները, Ենոքավան գյուղի փայտամշակման արտադրամասում հայտնաբերել են մոտ 20 խորանարդ մետր վեցմետրանոց կողահատ տախտակներ, փայտամշակման համար նախատեսված հաստոցներ եւ այլն։ Հայտնաբերվածի կապակցությամբ համապատասխան փաստաթղթերը բացակայել են։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Իջեւանի ոստիկաններն Ազատամուտ գյուղում էլ հայտնաբերել են փայտածուխի ապօրինի արտադրամաս, մասնավորապես, առանց փաթեթավորման փայտածուխ եւ մի քանի խորանարդ մետր փայտանյութ, որոնց վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը բացակայել են։
Արտադրամասերի գործունեությունը կասեցվել է։
Դեպքերի առթիվ ոստիկանության Իջեւանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



