Օլանդը եւ Օբաման Bataclan համերգասրահի պատերի մոտ հարգել են ահաբեկչության զոհերի հիշատակը
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահները՝ Ֆրանսուա Օլանդը եւ Բարաք Օբաման, նոյեմբերի 29-ի երեկոյան հարգել են նոյեմբերի 13-ին Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների 130 զոհերի հիշատակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Agence France-Presse-ին, ուշ երեկոյան երկու ղեկավարները ծաղիկներ են դրել Bataclan համերգասրահի պատերի մոտ, որտեղ ահաբեկիչների ձեռքով սպանվել է ողբերգության զոհերի մեծամասնությունը:
ԱՄՆ-ի նախագահը ժամանել Է Ֆրանսիայի մայրաքաղաք՝ մասնակցելու ՄԱԿ-ի՝ կլիմային նվիրված խորհրդաժողովին, որը նոյեմբերի 30-ին բացվելու է Փարիզի Լե Բուժե արվարձանում: Խորհրդաժողովի մասնակիցների թվում են աշխարհի պետությունների ու կառավարությունների 150-ից ավելի ղեկավարներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



