«Կյանք ու կռիվ տեսած… Ուժեղ հայ կնոջ վառ կերպար»․ Սիրուշոյի ջերմ շնորհավորանքը՝ սկեսուրի տարեդարձին
ЛАЙФԵրգչուհի Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է սկեսուրի՝ Բելլա Քոչարյանի հետ։
Instagram-յան էջում հրապարակված կադրում երգչուհին ջերմ գրկել է սկեսրոջը։ Նա կրում է կապույտ երանգի զգեստ, վարսերն արձակված են, նախընտրել է քնքուշ շպար։ Հրապարակմանը կից սիրված երգչուհին շնորհավորել է սկեսուրի ծննդյան տարեդարձը՝ գրելով․ «Կյանք ու կռիվ տեսած… Ուժեղ հայ կնոջ վառ կերպար», ապա հավելել է #ծնունդդշնորհավոր հեշթեգը։
Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրում երգչուհին կրում էր կապույտ ու բալագույն երանգների համադրությամբ ժակետ։ Նրա վարսերն արձակված էին, շատ նուրբ շպարով էր։ Գեղեցկուհի հայուհու կերպարն ամբողջացրել էին սեփական՝ Pregomesh ապրանքանիշի զարդերը։ Հրապարակմանը կից երգչուհին գրել էր․ «Ողջույն»։ Հրապարակմանը կից իրենց հիացական մեկնաբանություններն էին գրել նաեւ երգչուհու երկրպագուները․ «Շատ հմայիչ», «Կիրթ, տաղանդավոր եւ շատ հմայիչ», «Գեղեցկուհի», «Նուրբ», «Սիրուշո ջան, ինչպես միշտ տարբերվում եւ ճաշակ ես թելադրում»։