Երևան-Մեղրի ավտոճանապարհին «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
ОБЩЕСТВОՓետրվարի 13-ին, ժամը 18:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Սարալանջ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 159-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վարդան Ս., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Փրկարարները Վարդան Ս.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Վայքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



