ԵԱ. Հովհաննես Մխիթարյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
СПОРТԻտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 86 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Մխիթարյանը հաղթանակ տարավ ուկրաինացի Իլյա Արչայայի հետ գոտեմարտում:
Մխիթարյանը Արչայայի նկատմամբ առավելության հասավ 7:5 հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Ավելի վաղ 61 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը վստահ հաղթանակ էր տարել Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովի նկատմամբ, իսկ 92 կգ քաշային կարգում Մարզպետ Գալստյանը որակավորման փուլում 15:2 հաշվով հաղթել էր ուկրաինացի Ռոման Ռիչկոյին:
Փետրվարի 15-ին պայքարի մեջ կմտնեն նաև 74 և 125 կգ քաշային կարգերում Հայաստանի ներկայացուցիչները:
74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը կմեկնարկի 1/8 եզրափակիչից, որտեղ ուժերը կչափի վրացի Ավթանդիլ Կենտչաձեի հետ:
Հայաստանի վերջին ներկայացուցիչ Լեւան Բերիանիձեն 1/8 եզրափակիչում կփորձի հաղթահարել Ռումինիայի ներկայացուցիչ Ռարես Դանիել Չինտոանի արգելքը:
70 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացած Գևորգ Մխեյանը երկրորդ սփոփիչ գոտեմարտը կանցակցնի ուկրաինացի Օլեքսեյ Բորուտայի հետ: Գևորգ Մխեյանը մեկնարկում պարտվել էր ադրբեջանցի Աղահուսեյն Մուստաֆաեւին (8:15), որն էլ դուրս է եկել եզրափակիչ: Առաջին սփոփիչ գոտեմարտում Մխեյանը 12:2 հաշվով առավելության էր հասել Բելառուսի ներկայացուցիչ Վիկտոր Սերադայի նկատմամբ:
Երեկոյան մրցահերթում 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Մրցակիցը դեռ հայտնի չէ: Ջաբուրյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Դիմչիկ Ռինչինաուին (5:4), քառորդ եզրափակիչում ոչ մի հնարավորություն չտվեց մոլդովացի Անատոլի Բուրույանին (5:0), կիսաեզրափակիչում պարտվեց Թուրքիայի ներկայացուցիչ Սուլեյման Աթլիին (3:6):