Արցախում վրաերթի է ենթարկվել 9-ամյա երեխա
ОБЩЕСТВОՄարտունի քաղաքի բնակիչ, 1984թ. ծնված Շ. Ս.-ն վարելով «Նիսսան Իքստրաիլ» մակնիշի ավտոմեքենան, փետրվարի 13-ին ժամը 18:55-ի սահմաններում Մարտունի քաղաքի Ազատամարտիկների և Խաչատրյան փողոցների հատվող խաչմերուկի հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել Մարտունի քաղաքի բնակիչ, 2011թ. ծնված Ա. Ս.-ին, ինչի հետևանքով վերջինս գանգուղեղային փակ տրավմայով, աջ սրունքի ստորին երրորդի պատռված վերքով տեղափոխվել է Մարտունու շրջանային բուժմիավորում:
Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ոստիկանությունից:
Ճանապարհատրանսպորտային պատահարի նախնական պատճառ է հանդիսացել վարորդի անուշադրությունը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



