Նոյեմբերյան-Դովեղ ավտոճանապարհի մոտ շուրջ 400 քմ խաղողի այգի է այրվել
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը 3ետրվարի 16-ին, ժամը 14:05-ին ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Դովեղ գյուղում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոյեմբերյան-Դովեղ ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում՝ խաղողի այգում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:41-ին, մարվել՝ 14:45-ին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել է մոտ 400 քմ խաղողի այգի, փայտե տնակ (մոտ 24 քմ) և փայտե ցանկապատ (22.5 քմ):
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



