Թուրքիան Ռուսաստանի «S-400»-ի դեմ «Koral» ՀՕՊ-եր կկիրառի
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիան Սիրիայի սահմանում «Koral» տեսակի հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղակայել Սիրիայում տեղակայված ռուսաստանյան «S-400» համակարգերի դեմ պայքարելու համար:
Այս մասին, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները` նշելով, որ «Koral» համակարգը նախատեսված է սպառնալիք հանդիսացող հրթիռները, ինքնաթիռների թռիչքներն ու ալեհավաքների ազդանշանները գրանցելու միջոցով դրանք վերացնելու համար:
«Koral» ՀՕՊ համակարգերը Թուրքիայի զինված ուժերի գույքացուցակում հայտնվել են 2015 թվականից եւ առաջին անգամ տեղկայվել Իզմիրում` Էգեյան ծովում օդային տարածքը պահպանելու համար:
Հայտնի չէ, թե ինչպես պետք է թուրքական «Koral»-ները Թուրքիայի օդային տարածքը պաշտպանեն աշխարհում հզորագույն ռուսական «S-400»-ի հրթիռներից:
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри



