Արարատի մարզում ավտոմեքենան ընկել է ջրատարը
ОБЩЕСТВОՀայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 16-ին, ժամը 22:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դարբնիկ գյուղի կամրջի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ջրատարը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դարբնիկ գյուղի սկզբնամասում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Շավարշ Հ., ծնված 1993 թ.) բախվել է կամրջին կայանած «Alfa Romeo» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով վերջինս ընկել է ջրատարը. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



