ՔԿ-ում հանդիպում է եղել մահացած զինծառայողի հարազատների հետ (ֆոտո)
ОБЩЕСТВОՀայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն այսօր ընդունել է 2020 թվականի փետրվարի 12-ին մահացած ժամկետային զինծառայող Տիգրան Մանվելյանի հարազատներին: Այս մասին տեղեկանում ենք ՔԿ-ի լրատվության ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Տ.Մանվելյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով իրականացվող քննչական եւ դատավարական գործողությունները:
Ս.Մանվելյանի հարազատները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու նկատառումները դեպքի առթիվ:
Ա.Կրկյաշարյանը վերջիններիս վստահեցրել է, որ նախաքննական մարմնի կողմից մանրամասն քննության առարկա են դարձվելու քրեական գործով էական նշանակություն ունեցող եւ տուժողի իրավահաջորդներին մտահոգության տեղիք տված բոլոր հանգամանքները։

1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



