Քթի ձևը պատմում է մարդու բնավորության մասին. ահա, թե ինչ է նշանակում «դեմքին գրված է» (ֆոտո)
ЛАЙФՈչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր մարմինը շատ բան կարող է ասել մեր ներաշխարհի մասին: Մարդու մասին կարող ես կարծիք կազմել նաև ուսումնասիրելով նրա քիթը:
Իսրայելցի գիտնական Ավրամ Թամիրը հետազոտություն է անցկացրել, որի արդյունքները հրապարակվել են «դեմքի վիրաբուժության ամսագրում»: Պարզվել է, որ հնարավոր է առանձնացնել քթի ութ հիմնական ձևեր և ըստ դրա որոշել մարդու բնավորության հիմնական գծերը:
Նուբիական քիթ
Դեպի ներքև ուղղությամբ երկար քիթն անվանում են նուբիական: Այսպիսի քիթ ունեցողները ընկերասեր են և շփվող: Նրանք հետաքրքրասեր են և ամեն վայրկյան ցանկանում են նոր բան սովորել:
Հունական քիթ
Հունական է կոչվում ուղիղ նեղ քիթը, որը կաելի է տեսնել հին արձաններում: Այսպիսի քիթ ունեցողները շատ հասարակ մարդիկ են: Նրանց բնավորության հիմնական գիծը հավատարմությունն է: Սակայն նրանց հետ ընկերանալը հեշտ չէ, քանի որ շատ բծախնդիր են ընկերության հարցում: Իրենց հարազատների համար, սակայն, նրանք ամեն ինչի պատրաստ են:
Կեռ քիթ
Կոր քիթը, որը նմանվում է թռչունի կտուցի, ստեղծագործ մարդու քիթ է: Այս մարդիկ շատ տաղանդավոր են լինում և նվիրված իր սիրած զբաղմունքին:
Կամար քիթ
Եթե քիթը ոչ միայն կոր է, այլև ունի սուր ծայր, ապա դա վկայում է մարդու բացառիկ ընդունակությունների մասին: Այս մարդիկ շատ հավատարիմ են և պատասխանատու: Նրանց վրա հույս դնել կարելի է միշտ:
Կոճակով քիթ
Այսպիսի քիթ ունեցող մարդիկ հայտնի են իրենց էքսցենտրիսիտությամբ. Նրանք սիրում են հանդես գալ ինքնաբուխ, բայց իրական կյանքում հաճախ գործում են ելնելով իրավիճակից: Բացի այդ, այս մարդիկ չեն սիրում ավելորդ խոսակցություններ և անմիջապես խոսքից անցնում են գործի:
Ուղիղ քիթ
Ուղիղ քիթ ունեցող մարդիկ ուժեղ բնավորթյուն ունեն: Նման մարդիկ վառ անհատականություններ են: Նրանք շատ կրքոտ են: Նրանց շատ հեշտ է հունից հանել, սակայն նույնքան հեշտ էլ ներում են մարդկանց:
Ծուռ քիթ
Քթի վրա մի փոքր կուզը ցույց է տալիս, թե այդ մարդն ինչքան առատաձեռն է: Այսպիսի մարդիկ շատ զգացմունքային են: Նրանց հետ շփումներում պետք է զգույշ լինել, նրանք շուտ են նեղանում:
Ծուռ քիթ, որն ունի նաև թեթև կորություն
Չնայած նրան, որ ծուռ քիթը համարվում է անհրապույր, սակայն այս մարդիկ բարեհամբույր անձնավորություններ են: Նրանք լավ զրուցակիցներ են, միշտ պատրաստ են լսել դիմացինին և օգնել նրան: