Դուք ընտրել եք Ձեր սերը՝ նախքան Ձեր ծնվելը
ЛАЙФ
Հրաշալի տեքստ, որը կոգեշնչի և կստիպի Ձեզ հավատալ և փնտրել Ձեր իսկական սիրուն․․․
Մի անգամ, շատ ավելի վաղ Ձեր ծնունդից դուք ընտրել եք նրան:
Դուք ընտրել եք նրան, ով ժամանակը շատ կարճ է դարձնում, որպեսզի ասել այն, ինչ զգում եք․․․ Նրան, ում հոգի շոյում է Ձեզ, ով հավատում է Ձեզ և ստիպում է, որպեսզի դուք էլ հավատաք ինքներդ Ձեզ: Նա այն մարդն է, ով ասում է թե որքան կարևոր եք դուք նրա և ամբողջ աշխարհի համար:
Դուք կճանաչեք նրան շնորհիվ նրա հոգու առկայծումների և աչքերի փայլի, երբ նա Ձեզ կտեսնի: Նաև կճանաչեք նրա ամուր և ջերմ գրկախառնությամբ:
Ձեր առաջին հանդիպումից հետո ոչինչ այլևս չի լինի միայն սև և սպիտակ: Հակառակը՝ ի հայտ կգան նոր երանգներ, գույներ, ձայներ և բառեր:
Նա կլինի Ձեր օդը, որը շնչում եք: Նրա բացակայությունը ցավ կառաջացնի Ձեզ մոտ և դուք չեք կարողանա համակերպվել դրան:
Ահա թե ինչու է անիմաստ կառուցել սեփական կյանքն առանց նրա, ում ընտրել եք շատ ավելի վաղ, քան կծնվեիք:
Կարո՞ղ եք պատկերացնել ճանապարհորդություն առանց գրկախառնությունների և լույսից պայծառ ժպիտի:
Ձեր սիրտը կսկսի հորինել շատ գեղեցիկ նոտաներ:
Երբ հանդիպեք՝ Ձեր հոգին կսկսի դողալ այնպես, կարծես առաջին անգամ եք հանդիպում․․․ և, որ ավելի կարևոր է, դա չի փոխվի, նույնիսկ 20 կամ 30 տարուց:
Դուք կճանաչեք նրան իր սիրով, դուք կծաղկեք նրա ներկայությամբ: Նա կստիպի Ձեզ սիրված զգալ, նույնիսկ առանց որևէ ջանքերի․․․
Այն ամենը, ինչ դուք պետք է անեք՝ հիշել, որ դուք արժանի եք իսկական սիրո:
Արհամարեք նախանձոտ հայացքներն ու բամբասանքները: Մի մտածեք, որ դուք բավական լավը չեք նրա համար, կամ հակառակը, որ նա բավական լավը չէ Ձեզ համար:
Ուղղակի հիշեք, որ դուք վաղուց եք «գործարքը ստորագրել»․․․ Դուք համաձայնվել եք փոխադարձ սիրո, նախքան կծնվեիք․․․ Դուք կանցնեք կյանքը կողք կողքի և կհետևեք լույսին ինչպես միասնական արարած:
Այդպիսի սիրո համար արժի հավերժ ապրել․․․
Երբեք չհրաժարվեք այդ սիրուց․․․ շարունակեք փնտրել այն, և իմացեք՝ այն գոյություն ունի: