Առատաձեռն մարդիկ ավելի երջանիկ ու առողջ են. հետազոտություն
ЛАЙФՊարզվել է՝ առատաձեռն մարդիկ ավելի երջանիկ և առողջ են, հայտնում է direct-press.ru-ն: Հայտնի է, որ երջանկության մակարդակն առատաձեռն մարդկանց շրջանում զգալիորեն բարձր է, և ինչպես ցույց են տվել վերջերս կատարված հետազոտությունները, այդպիսի մարդիկ ավելի քիչ են հիվանդանում, ավելի առողջ են լինում:
Ինչո՞ւ է այդպես: Իրականում առատաձեռնության դրսևորումը սոցիալական ֆենոմեն է, բացատրում են հոգեբանները: Մարդն ինչ-որ բան կարող է ստանալ միայն տալով: Տվյալ դեպքում տալով մեր ունեցածից մի մաս՝ մենք փոխարենը շատ ավելին ենք ստանում: Իհարկե, եթե դա ճնշման տակ չենք անում:
Որո՞նք են առատաձեռնության առավելություններն առողջության համար:
Ուրիշներին օգնելը իջեցնում է ճնշումը
Դա հեշտ չէ բացատրել, բայց հետազոտությունը ցույց է տվել, որ առատաձեռն մարդիկ ավելի քիչ խնդիրներ են ունենում՝ կապված բարձր ճնշման հետ:
Ուրիշներին օգնելը նվազեցնում է սթերսի մակարդակը
Եսակենտրոն մարդը մշտապես կենտրոնացած է իր խնդիրների վրա, ուստի հաճախ սթրեսային վիճակում է լինում: Մարդիկ, որոնք ուրախությամբ օգնում են ուրիշներին, 40%-ով պակաս են ենթակա սթերսի:
Առատաձեռն մարդիկ ավելի երկար են ապրում
Այդպիսի մարդկանց վաղաժամ մահվան ռիսկը 30%-ով պակաս է, ցույց է տվել ամերիկացի գիտնականների հետազոտությունը:
Առատաձեռն մարդիկ ավելի երջանիկ են
Նշվում է, որ առատաձեռն մարդն ավելի հաճախ է լավ, բարձր տրամադրություն ունենում, ավելի բավարարված է իր կյանքով և ընդհանուր առմամբ ավելի երջանիկ է:
Աղբյուրը՝ 1in.am



