6 կարևոր բան, որոնք պետք է գաղտնի պահել՝ գրեթե բոլորից
ЛАЙФՊահեք դրանք ձեր մեջ:
Մենք բոլորս ուզում ենք աշխարհի հետ կիսել մեր ձեռքբերումներն ու ուրախությունները: Մենք նաև ուզում ենք, որ ինչ-որ մեկը լսի տառապանքի և դժբախտության մեր պատմությունները:
Բայց անկախ նրանից, թե ինչպես ենք մենք ձգտում խորքային կապեր հաստատել այլ մարդկանց հետ, միշտ էլ կլինեն բաներ, որոնք ավելի լավ է գաղտնի պահել՝ մեր իսկ ապահովության համար:
Սա չի նշանակում, որ դուք պետք է չափազանց գաղտնապահ լինեք: Ուղղակի իմաստ ունի պաշտպանվել հուզական (իսկ երբեմն նույնիսկ ֆիզիկական) վնասներից՝ գաղտնի պահելով որոշ փաստեր:
Ահա 6 բան, որոնց մասին պետք չէ բարձրաձայնել.
1. Երազներ և նպատակներ
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երազանքների և նպատակների մասին հանրությանը պատմելը նվազեցնում է դրանց իրականացման հավանականությունը: Ձեզ այնքան հաճելի է, որ մյուսները իմացել են ձեր համարձակ ծրագրերի մասին, որ դրանք իրականություն դարձնելու որևէ դրդապատճառ (մոտիվացիա) չկա:
Սրան գումարեք ուրիշների քննադատություններն ու ակնկալիքները և ստացեք անհաջողության կատարյալ բաղադրատոմս: Թույլ մի տվեք, որ այս լրացուցիչ սթրեսը ներխուժի ձեր կյանք:
2. Անձնական կյանք
Եթե ուրիշների հետ կիսվեք ձեր անձնական կյանքի գաղտնիքներով, ապա դա, ի վերջո, կհանգեցնի աղետի: Այսօրվա աշխարհում վստահություն գրեթե այլևս չկա: Շատ դժվար է գտնել ազնիվ մարդու, որին պետք է վստահել:
Ուրեմն ինչո՞ւ այդպիսի ինտիմ բաներ պատմել օտարներին: Պահեք դրանք ձեր ներսում: Ոչ ոք չի կարող ոչնչացնել այնպիսի բան, որի մասին նույնիսկ չի էլ ենթադրում:
3. Ընտանեկան խնդիրներ
Բոլորն ունեն ընտանեկան կոնֆլիկտներ: Բայց յուրաքանչյուր ընտանիք իր ելքն է գտնում:
Սերը, ատելությունը և այլ բուռն զգացողությունները՝ յուրաքանչյուրի անձնական գործն են: Օտարները չպետք է իմանան այդ մասին:
4. Գույք
Նյութական հարստությամբ պարծենալը կարող է սխալ ընկալվել ուրիշների կողմից: Դուք երբեք չգիտեք, թե ինչպես ուրիշները կարձագանքեն ձեր պարծենկոտությանը:
Աշխարհում կան մարդիկ, ովքեր պատրաստ են վտանգել իրենց կյանքը, որպեսզի ստանան ձեր ունեցածը: Ոմանք նույնիսկ մաքուր ջրի հասանելիություն չունեն, իսկ ոմանք էլ հազիվ են փող հայթհայթում սննդի համար:
5. Լավ գործեր
Աշխարհին խիստ պակասում է բարությունը: Բայց չի կարելի լավը գործել միայն ուրիշների աչքի համար:
Եթե ցանկանում եք ինչ-որ մեկին օգնել, դա արեք անկեղծորեն, և ոչ հանուն հաճոյախոսությունների և գովասանքի:
6. Փող
Ձեր ֆինանսների մասին ուրիշներին պատմելը խելամիտ չէ: Օտարները չպետք է իմանան ձեր աշխատավարձի չափը:
Մարդուն հարցնել, թե որքան է վաստակում՝ անհարգալից վերաբերմունքի և վատ դաստիարակության դրսևորում է: Միայն հիմարներն են բարձրաձայն խոսում փողի մասին: Ձեր ֆինանսները ձեր սեփական գործն են, և ուրիշ ոչ մեկի: