Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Մեր խնդի­րը նաև այն է, որ մեզ մոտ ամեն ինչ կեղծ էր»

ИНТЕРВЬЮ

Երբ իշխանության լծակներին տիրանում են անձինք, որոնք փորձում են պետական համակարգը և երկրի օրենսդրությունը ծառայեցնել իրենց անձնական շահերին, ապա հետևանքը լինում է այն, ինչն ունենք այսօր։ 

Անդրադառնալով երկակի ստանդարտների կիրառմանը, այդ համատեքստում դիտարկելով հատկապես անձնական կյանքի և անմեղության կանխավարկածի շուրջ առկա դրսևորումները՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանը։ «Եվ գիտություն պետք չէ հորինել այս ամենը հասկանալու համար, ամեն ինչ շատ ակնհայտ է։ 

Երբ կամայական ինչ-որ բան ուզում ես օգտագործել ոչ թե այնպես, ինչպես նախատեսված է օրենսդրությամբ և իրավունքի սկզբունքներով, այլ այնպես, ինչպես դու ես ցանկանում, բնական է, որ նման պարագայում պետք է լինի երկակի ստանդարտ։ Վերջին երկու տարում փորձ չի արվում անգամ ձևական առումով իրավաբանությունը մեկնաբանել այնպես, ինչպես իրականում պետք է արվի։ 

Մարդիկ Սահմանադրությունը ջնջել են, Սահմանադրության վրայով քայլել են ու առաջ են գնացել։ Եվ այս դեպքում մենք պետք է զարմանանք, որ ինչ-որ մեկը, օրինակ, սխա՞լ է մեկնաբանում անձնական կյանքի գաղտնիք եզրույթը։ 

Բացարձակ զարմանալի չէ։ Զարմանալի է, որ մենք հիմա զարմանում ենք»,-ասաց Ե. Վարոսյանը՝ օրինակ բերելով նախօրեին ՀՔԾ-ի կողմից հարուցված քրեական գործը՝ «անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունն ապօրինի հավաքելու, տարածելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ»։ 

«Ակնհայտ է, որ ուղիղ մանիպուլ յացիա է տեղի ունենում, ՀՔԾ -ն քրեական օրենսգրքի երկու նորմ այնպես մեկնաբանեց, երբ նման մեկնաբանության դեպքում ուսանողին իրավաբանականի դիպլոմ չէին տա։ Եվ սա ո՛չ առաջին, ո՛չ վերջին դեպքն է։ 

Սա արդեն նորմ է դարձել։ Ու զարմանալիորեն, մեր շատ կոլեգաներ, որոնք մասնագիտական պատվախնդրությունն էլ են ջնջել ու դրել մի կողմ, շատերի նման այս ամենին ծափ են տալիս։ Ցանկացած իրավաբան կասի, որ անձի դատվածության մասին տեղեկությունն անձնական կյանքի գաղտնիք չէ, ՀՀ հազարավոր քաղաքացիների վերաբերյալ քրեական, քաղաքացիական և վարչական դատավարության վերջնական դատական ակտերը հրապարակված են «Դատալեքս» ՀՀ դատական տեղեկատվական համակարգում։ 

Յուրաքանչյուր օր հրապարակվում են տեղեկություններ հարուցված քրեական գործերի, բերման ենթարկված քաղաքացիներին առաջադրված մեղադրանքների մասին»։ Անդրադառնալով անմեղության կանխավարկածի սկզբունքի նկատմամբ առկա դրսևորումներին՝ փաստաբանը շեշտեց. «Կարծում եմ՝ մենք հիմա հասել ենք անմեղության կանխավարկածի ոտնահարման այնպիսի մի փուլի, երբ անմեղության կանխավարկածի մասին խոսելն էլ է արդեն միամտություն։ 

Տեղից վեր կացողը խախտում է անմեղության կանխավարկածը, և ոչ ոքի համար դա այլևս խնդիր չէ։ Անձանց քրեական հանցագործության մեջ կասկածելն ու մեղադրելը դարձել է PR շոուի մի հատված, ընդ որում՝ պետական մակարդակով։ 

Ու քանի որ յուրաքանչյուր երկրում եղանակ թելադրողն իշխանությունն է, բնական է, որ այս պարագայում դա հասարակության համար ևս նորմ է դառնում։ Եվ անիմաստ է խոսել այն մասին, թե անմեղության կանխավարկածի մասով մեր օրենսդրությունն ինչ է կարգավորում, որովհետև Հայաստանում անմեղության կանխավարկած գոյություն չունի։ Երկրի ղեկավարը կարող է նստել ու պարբերաբար անձանց անմեղության կանխավարկած ոտնահարել։ 

Տարիներ առաջ Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ում Շանթ Հարությունյանի գործի մասին խոսեց ու ասաց՝ ի՞նչ եք կարծում, եթե ԱՄՆ-ում խուլիգանություն լինի, չպե՞տք է պետությունը արձագանքի, այսպիսի արարքի համար չի՞ դատապարտվում անձը։ 

Այդ հայտարարությունից հետո «ինչպե՞ս կարելի է խախտել անմեղության կանխավարկածը» հարցադրմամբ Հայաստանում մի ալիք բարձրացավ։ Ճիշտ է, լավ ալիք էր, դրանից հետո Սերժ Սարգսյանը, համենայն դեպս, զգույշ էր իր ելույթներում։ 

Իսկ հիմա ես ուզում եմ հարց տալ. այն գրանտակեր պսևդո իրավապաշտպանները, որոնք այդ ժամանակ պաստառները ձեռքներին փողոցներն էին թափվել, հիմա ո՞ւր են։ Թե՞ հիմա իրենց տերերն այլ ցուցումներ են իջեցնում իրենց համար։ Մեր խնդիրը նաև այն է, որ մեզ մոտ ամեն ինչ կեղծ էր։ Երկու տարի առաջ ես էլ էի միամտաբար կարծում, որ Հայաստանում քաղհասարակություն և իրավապաշտպանություն կա, բայց պարզվեց՝ բոլորովին ուրիշ ֆիլմ էր։ 

Մյուս կողմից՝ լավ է, որ հեղափոխությունը եղավ, որովհետև երբ այս ամենը անցնի, ու եթե Հայաստանի Հանրապետությունը դուրս գա այս իրավիճակից, դրսից եկող գումարները պետք է հատ-հատ քննության առարկա դառնան։ Մասնավորապես՝ ում ինչու են վճարել, ո՞րն է եղել նպատակը, և այդ երգը պատվիրողն ի՞նչ է ուզել մեր պետականությունից։ 

Մենք այդ բոլոր հարցերի պատասխանները պետք է ստանանք, հակառակ դեպքում կկորցնենք մեր պետությունը»։ Ամփոփելով՝ մեր զրուցակիցն ընդգծեց. 

«Մենք այսօր անգամ ձևական առումով օրենքը պահպանելու շրջանակներից ենք դուրս եկել։ Այսօր չղեկավարվող մեքենայի նման սլանում ենք մայրուղով։

 Ի՞նչ կլինի մեր պետության հետ՝ արդեն դժվար է կանխորոշել։ Երբ մի երկրում խախտում են Սահմանադրությունը, այդ պետության հետ ամեն ինչ կարող է պատահել։ 

Չգիտեմ ինչպես, բայց մենք պետք է փորձենք վերադառնալ սահմանադրականության և օրինականության դաշտ։ Մենք մեզ չենք կարող թույլ տալ ժողովրդավարություն գոչելով, ժողովուրդ անունն օգտագործելով՝ դառնալ հակաժողովրդավարական պետություն»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельности