«Բարսելոնայում» իրավիճակը լարված է. տնօրենների խորհուրդը պահանջում է Բարտոմեուի հրաժարականը
СПОРТԿատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի գլխավորությամբ փետրվարի 21-ին տեղի է ունեցել ակումբի ղեկավարության արտահերթ ժողով, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
Ժողովն անցել է լարված մթնոլորտում: «Բարսելոնայի» տնօրենների խորհրդի անդամների մեծ մասը պահանջել է ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուին հրաժարական ներկայացնել և ամռանն արթահերթ նախագահական ընտրություն կազմակերպել:
Տնօրենների խորհրդի անդամների՝ Բարտոմեուին անվստահություն հայտնելու պատճառ է դարձել թիմի ներկա և նախկին ֆուտբոլիստներ Լիոնել Մեսիի, Ժերար Պիկեի, Չավի Էրնանդեսի, Կառլես Պույոլի դեմ Բարտոմեուի և նրա թիմակիցների կազմակերպած տեղեկատվական արշավը:
Ավելի վաղ Խոսեպ Բարտոմեուն հերքել էր «Բարսելոնայի» լեգենդների դեմ տեղեկատվական հարձակում կազմակերպելու վերաբերյալ մեղադրանքը և տեղի ունեցածը թյուրիմացություն անվանել: