«Մանչեսթեր Սիթին» պարտության մատնեց «Լեսթեր Սիթիին» (տեսանյութ)
СПОРТԱնգլիայի առաջնության 27-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Լեսթեր Սիթիին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։ Միակ գոլը վերջնամասում խփեց բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը։ Երկրորդ խաղակեսում հաշիվը կարող էր բացել արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն, սակայն չկարողացավ արդյունավետ իրացնել 11 մետրանոցը։ Դաշտի տերերի դանիացի դարպասապահ Կասպեր Շմեյխելը հետ մղեց գնդակը։
«Մանչեսթեր Սիթին» 57 միավորով երկրորդն է։ «Լեսթեր Սիթին» ունի 50 միավոր եւ երրորդ տեղում է։ Առաջատար «Լիվերպուլը» 26 խաղում վաստակել է 76 միավոր։
Անգլիայի առաջնություն, 27-րդ տուր
«Լեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0։1 (տեսանյութ)
Գաբրիել Ժեզուս, 80
Չիրացրած 11մ՝ Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»), 62
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



