Թուրքիայում յոթ մարդ է զոհվել Իրանի հետ սահմանին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով
МЕЖДУНАРОДНОЕԱռնվազն յոթ մարդ է զոհվել կիրակի Թուրքիայի արեւելքում՝ Իրանի հետ սահմանին, տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Իրանում երկրաշարժի հետեւանքով մեր յոթ քաղաքացիները զոհվել են Վանում: Զոհվածների շրջանում չորս երեխա եւ երեք չափահաս կա»,-ասել է նա Haber Turk հեռուստաալիքի եթերում:
Սոյլուի խոսքով՝ եւս հինգ քաղաքացիներ ստացել են վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց:
5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել կիրակի Իրանի հյուսիս-արեւմուտքում՝ Թուրքիայի հետ սահմանին: Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 5 կմ խորության տակ, էպիկենտրոնը՝ Թեվրիզ քաղաքի արեւմուտքում՝ 141 կմ հեռավորության վրա (քաղաքի բնակչությունը կազմում է շուրջ 1.5 մլն մարդ):
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



