Ոճային. Իննա Խոջամիրյանի լուսանկարը՝ Հոլիվուդի փառքի ծառուղուց
ЛАЙФ
Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարկված լուսանկարն արվել է ԱՄՆ-ում՝ Հոլիվուդի փառքի ծառուղում։ Իննան սեւ հագուստ է կրում, որը համադրել է վանդակավոր պիջակի հետ։ Նա սեւ երկարաճիտներ է ընտրել լայնեզր գլխարկ ու ոճային պայուսակ։ Լուսանկարը մեկնաբանված չէ։
Ավելի վաղ հրապարկված լուսանկարը Իննան ուղեկցել էր հետաքրքիր մեկնաբանությամբ։ Կադրում երիտասարդ դերասանուհին, որը «Երկուսով» հեռուստասերիալում մարմնավորում է գլխավոր հերոսուհու կերպարը, բեժ գույնի տաբատ էր կրում, դեղին շապիկ եւ սպորտային կոշիկներ։ Նա արձակել էր մազերն ու արեւային ակնոց էր կրում։ «Ինչպես ասում են՝ այն, ինչ տեղի ունեցավ Վեգասում, առհավետ կմնա Վեգասում»,- գրել էր դերասանուհին։