«Արսենալը» պատրաստ է ամռանը վաճառել Օբամեյանգին
СПОРТԼոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը ամռանը կքննարկի թիմի գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերի վերաբերյալ առաջարկները, քանի որ ֆուտբոլիստը հրաժարվում է երկարաձգել պայմանագիրն անգլիական ակումբի հետ, հաղորդում է Daily Mail-ը։
Օբամեյանգի ծառայություններով հետաքրքրված են կատալոնական «Բարսելոնան» եւ Միլանի «Ինտերը»։ 30-ամյա ֆուտբոլիստը նաեւ ցանկանում է հանդես գալ Չեմպիոնների լիգայում, իսկ «Արսենալի» հետ դրա հավանականությունը քիչ է։
Օբամեյանգի պայմանագիրն «Արսենալի» հետ նապատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։ Թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան հայտարարել էր, որ հնարավոր ամեն ինչ կանեն Օբամեյանգի հեռանալը թույլ չտալու համար։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



