Հայ հայտնիների իրական քաշն ու հասակը
ЛАЙФ
Գեղեցկության չափանիշները տարիների ընթացքում պարբերաբար փոփոխության են ենթարկվում։ Այդ չափանիշները թելադրում են «շապիկի աղջիկները» և «էկրանի հերոսուհիները»։ 60-ականներին նորաձևություն մուտք գործեց «անորեքսիկ նիհարությունը», որը տարածվեց, երբ աղջիկների համար էտալոն դարձավ Տվիգին։ Նա այդ ժամանակահատվածի ամենահայտնի մոդելն էր, որն ուներ 1․66 սմ հասակ ու 40 կիլոգրամ քաշ։ Ավելի ուշ «շապիկի աղջիկներ» դարձան Կլաուդիա Շիֆերն ու Նաոմի Քեմբլը։ Նրանց հետ տարածում գտավ 90/60/90 չափսեր ունենալու միտումը:
«Եթե նիհար ես, ուրեմն գեղեցիկ ես» նշանաբանի հետ կապված բոլոր ստանդարտներն ավելի ուշ կոտրվեցին։ Նախ՝ շրջանառության մեջ մտավ plus size մոդել արտահայտությունը, ապա շապիկին հայտնվեց Քիմ Քարդաշյանը՝ իր «ավազե ժամացույց» կազմվածքով։
Բոլոր ժամանակներում, անկախ գեղեցկության ստանդարտներից, երկրպագուները հետևում են իրենց սիրելի հայտնիներին, փորձում նմանվել նրանց ոչ միայն հագուստի ու ոճի, այլև գեղեցկության առումով։
Էկրանից այն կողմ հայտնիների արտաքին տվյալները, երբեմն, չեն համապատասխանում երկրպագուների պատկերացումներին։ Տարածված կարծիք կա, որ տեսախցիկը մի քանի կիլոգրամ «գիրացնում» է, մինչև հեռուստաէկարնին հասցնելը։ Սիրելի ֆիլմերի հերոսներն ու հայտնի մոդելները հաճախ ավելի խոշոր են երևում, քան իրականում են։
Tert.am Life-ը շարունակում է ներկայացնել հայ հայտնիների հասակն ու քաշը:
Լիա Զախարյան
Հասակը՝ 1․65 սմ, Քաշը՝ 53 կգ
Էվա Խաչատրյան
Հասակը՝ 1․68 սմ, Քաշը՝ 58 կգ
Սիլվի Բարկովա
Հասակը՝ 1․56 սմ, Քաշը՝ 51 կգ
Օլյա Հակոբյան
Հասակը՝ 1․65 սմ, Քաշը՝ 56 կգ
Ժաննա Վելիցյան
Հասակը՝ 1․68 սմ, Քաշը՝ 50 կգ
Անելյա Գուբրյան
Հասակը՝ 1․80 սմ, Քաշը՝ 64 կգ
Լիլի Սարգսյան
Հասակը՝ 1․73 սմ, Քաշը՝ 53 կգ
Շուշան Երիցյան
Հասակը՝ 1․71 սմ, Քաշը՝ 55 կգ