Ереван, 03.Август.2026,
00
:
00
ВАЖНО


«Գնում ենք դե­պի ան­կում, որով­հե­տև իրա­կան պատ­ճառ­նե­րի ըն­կա­լու­մը չկա».

ИНТЕРВЬЮ

Անընդհատ թշնամիներ, դավաճաններ, դիմադրողներ ու հակապետականներ փնտրելու միտումը, ըստ քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանի, իր հստակ պատճառներն ունի։

«Եթե իշխանության է գալիս մի ուժ, որը գիտի՝ ինչ պետք է անել, ու երկրում սկսում է բարեփոխումներ իրականացնել, նման իշխանությունն անգամ նախկիններին չի սկսում քննադատել կամ մեղադրել ինչ-որ հարցերում։ 

Իսկ եթե իշխանության է գալիս մի ուժ, որ զգում է՝ չի կարող էական փոփոխություններ անել, սկսում է պատճառներ որոնել, որոնք կօգնեն իրավիճակը ժողովրդին ներկայացնել այնպես, թե իբրև այդ դժվարություններն են իրենց խանգարում։ Հիմա այս պատկերն ենք տեսնում մեզ մոտ։ Այս իշխանություններն այդ խնդիրն ունեն։ 

Առհասարակ, ես միշտ պնդել եմ, որ մեզ մոտ լուրջ վերափոխումներ անելը շատ դժվար է, որովհետև խորքային պատճառներ կան։ Այս տրամաբանության մեջ նոր իշխանությունները նախկինների նման տեղյակ չեն իրական խնդիրներից։ 

Հետևաբար, գալով իշխանության, դժվարությունների առաջ են կանգնում ու արդեն հարկադրված են թշնամիներ գտնել ու «չարիքներ» մատնանշել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Պեպանյանը՝ հավելելով, որ սկզբից ասվում էր, թե նախկին իշխանություններն են խանգարում։

«Հետո խանգարողն Ազգային ժողովն էր, հայտարարվում էր՝ մինչև հանրապետականները չհեռանան, հաջողություն չենք կարող ունենալ։ Հիմա էլ Սահմանադրական դատարանն է։ Եվ եթե ՍԴ-ի առումով իրենց համար հաջողություն գրանցեն, միևնույն է, հետո թե՛ իշխանության ներսում, թե՛ դրսում նոր թշնամիների անհրաժեշտություն է լինելու։ 

Անընդհատ պետք է թշնամիներ որոնեն, որ դրանով կարողանան ժողովրդի ուշադրությունը շեղել ու այդպիսով բացատրել, որ թշնամիներն են ժողովրդի կյանքը բարելավելու ճանապարհի հիմնական խոչընդոտները։ 

Այստեղ մեկ ուրիշ հանգամանք էլ կա։ Նիկոլ Փաշինյանը ներկայացել է որպես «փրկիչ» և այդպիսով ընկել է թակարդի մեջ. նա անընդհատ պետք է փորձի ժողովրդին ցույց տալ, որ «փրկիչ» է, գնում է «հրեշների» դեմ կռվելու ու քանի որ գնում է «հրեշների» դեմ կռվելու, որոշ թերացումների վրա պետք է աչք փակել։ 

Այս իրավիճակն է մեզ մոտ, որը ոչ մի լավ տեղ չի տանի։ Իսկ պետության ղեկավարն այդպիսին չպետք է լինի. նա բոլորին պետք է հավաքի իր շուրջն ու հարցնի՝ ինչպե՞ս բոլորով դուրս գանք այս վիճակից»,-ասաց մեր զրուցակիցը։

Արծրուն Պեպանյանը շեշտեց՝ երբ քաղաքական ուժը փողոցի միջոցով է գալիս իշխանության, բավականին երկար ժամանակ հոգեբանորեն մնում է փողոցներում. «Տևական ժամանակ մնում է նույն փողոցի տրամադրությունների տակ, չի կարողանում պետական գործչի թիկնոցն ուսերին գցել ու անընդհատ ընդդիմադիր վարքագծի մեջ է լինում։ Նույն Փաշինյանն այսօր ընդդիմադիր դերի մեջ է և չի կարողանում դուրս գալ այնտեղից։ 

Իր համար դժվար է պետության ղեկավարի իրական դերի մեջ մտնելը, բոլորի ղեկավարը դառնալ ու փորձել երկիրն այս վիճակից հանել։ Սա մի քիչ բարդ գործ է, և որքան տեսնում եմ, դերափոխությունը չի ստացվում նրա մոտ։ Բայց մի պատճառ էլ կա. ինչպես նշեցի, քանի որ անչափ դժվար է դրական փոփոխություններ անել, այդ հանգամանքը ևս ստիպում է կրկին թշնամիներ գտնել, ցույցեր կազմակերպել՝ չիմանալով՝ ում դեմ։ Ըստ էության, սա էլ երկրորդ թակարդն է»։

Անդրադառնալով պետական համակարգում դիմադրությունների հնարավորությանը և այդ առումով իշխանության ունեցած հավանական թերացումներին՝ Ա. Պեպանյանը շեշտեց. 

«Մեր ժողովուրդը պետություն չի տեսել, բոլորի գործունեությունն իրենց շահերի շուրջն է պտտվում՝ լինի տաքսու վարորդ, թե միջին կամ վերին օղակների պետական պաշտոնյա։ Իրենց մոտ պետական մտածողություն չկա։ 

Բոլորի մոտ գերակշռում է անձնական, ընտանիքի, հարազատների, առավելագույնը՝ կուսակցության շահը։ Մարդիկ սրանով են առաջնորդվում, բայց այս մտածողական հիմքով պետություն չի կարող լինել։ Մեր բոլոր նախագահների անհաջողության գլխավոր պատճառը հենց սա է եղել։ 

Ներկա իշխանությունները մեծ խոստումներ տալով են եկել, մարդկանց մոտ սպասում կա, և իշխանությունները հարկադրված են դրական փոփոխություններ անել ժողովրդի կյանքում, բայց չեն կարող դրանք իրականացնել, որովհետև վերոնշյալ մտածողությամբ պետություն չի կարող լինել։ Երբ հայտարարվում է, որ դիմադրություն կա, ճիշտ է, բայց դա կազմակերպված դիմադրություն չէ, և իմաստ չունի դավադիր խմբեր որոնել։ Դա մեր ժողովրդի մտածողությունն է, որը հակապետական է։ 

Այդ մտածողությունը եթե չփոխվի, ապա էական դրական արդյունքներ չեն կարող արձանագրվել։ Այդ մտածողությունը վերափոխելու ցանկության առկայության դեպքում հարկավոր է բարձրաձայնել հետևյալ հարցադրումների մասին. ի՞նչի հետևանք է մեր ժողովրդի այդ մտածողությունը, ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում է այն առաջացել, ինչպիսի՞ն է եղել մտածողությունն առողջ ժամանակներում, և ապա՝ ի՞նչ կերպ է հնարավոր այն վերափոխել։ 

Սա բարդ խնդիր է, որին նոր իշխանությունը չի էլ մոտենում։ Եվ իշխանությունները գտնվում են վտանգավոր վիճակում, այդ մտածողությունը շատ արագ իրենց էլ է ջախջախելու։ 

Ես դեռ 2018-ի ամռանն եմ ասել, որ որոշ ժամանակ հետո հեղափոխությունից խոսելու են միմիայն Հանրապետության հրապարակին մերձակա կառավարական շենքերում։ Այդ մտածողությունը, մեծ հաշվով, խժռելու է բոլոր հույսերն ու սպասումները»։

Քաղաքական վերլուծաբանն ընդգծեց՝ երկրում իրական վերափոխում ունենալու համար վերոնշյալ հարցադրումները պետք է օրակարգում լինեն ու լուծումներ ստանան։ 

«Եթե նման հարցադրումներն օրակարգում չեն, ապա որքան ուզում եք՝ հանրահավաքներ արեք, հեղափոխության մասին երգեր գրեք, հավաստումներ կորզեք ժողովրդից, միևնույն է, անկումը շարունակվելու է։ Գնում ենք դեպի անկում, որովհետև իրական պատճառների ընկալումը չկա, դրանց լուծման ուղղությամբ քայլեր չեն արվել ու չեն արվում։ 

Եվ այս պայմաններում Ն. Փաշինյանն օր օրի ավելի է համոզվելու, որ չի կարողանում երկիրը տանել առաջ, համոզվելու է, որ իր թիմը ևս չունի այդ կարողությունը, և ընկնելու է ցայտնոտի մեջ։ Այդ մասին բացեիբաց չի խոսելու, իսկ ժողովուրդը դժգոհելու է, և ինքն էլ ստիպված է լինելու չարեր, հրոսակներ ու թշնամիներ գտնել՝ իբրև թե դրանց դեմ պայքարելու համար։ Իսկ հետևանքը լինելու է այն, որ մենք այս կերպ քրքրելու ենք մեր երկիրը։ 

Սա է իրականությունը»,-նշեց Ա. Պեպանյանը։

Վերջինս ընդգծեց նաև մտածողության խնդիրը չկարևորելու վտանգի մասին, «Բոլոր իշխանությունների մոտ այս խնդիրն է եղել։ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած բոլոր իշխանություններին դիմել ու ասել եմ՝ եթե այդ խնդիրը չլուծեք՝ տապալվելու եք։ Այսօրվա իշխանությունն էլ է տապալվելու, եթե այս հարցի կարևորությունն այդպես էլ չգիտակցի։ 

Մի ահռելի հակապետական գիգանտ-հրեշ կա՝ մենթալիտետ կոչվածն է, որը եթե խժռել է երբեմնի հզոր ՀՀՇ-ին, այն կխժռի ՀՀՇ-ից հարյուր անգամ թույլ Փաշինյանի թիմին։ Խժռելու է, ու կարճ ժամանակ հետո հեղափոխություն կոչվածից հետք չի մնալու։ 

Ես սա ցավով եմ ասում, բայց, ցավոք, ահազանգս չեն լսում»։ Ա. Պեպանյանի խոսքով, այն մեթոդները, որոնց իշխանությանը հարկադրված է դիմել, սկզբնական շրջանում ժողովրդի մեջ հուզումներ ու եռանդ էին առաջացնում։ Ըստ նրա, եթե սկզբնական շրջանում այս կամ այն անձին բռնելը ոգևորություն էր առաջացնում, ապա այսօր արդեն նույն ազդեցությունը չկա։

«Նույն մեթոդներն անընդհատ կրկնելու արդյունքում դրանց ազդեցությունը մարում է, սա է պատճառը, որ իշխանության մի շարք քայլեր անգամ ծաղրանքի են արժանանում։ Ճիշտ է, մեր ժողովրդի մեջ կա մի ահռելի հատված, որը քաղաքականությունից ոչինչ չի հասկանում, որին կարելի է հեշտ մոլորեցնել, բայց, այնուամենայնիվ, իրենք էլ են հոգնում նույն տեսարաններից։ 

Ի վերջո, կյանքում դրական փոփոխություններ պետք է լինե՞ն, թե՞ ոչ։ Եթե այդ ամենը չկա, մարդիկ աստիճանաբար հեռանալու են, ու լինելու է այն, ինչ եղավ ՀՀՇ-ի հետ։ ՏերՊետրոսյանին ձեռքերի վրա տարան ու դրեցին նախագահի աթոռին, բայց երկու տարի հետո արդեն ոչ ոք չէր խոստովանում, որ ձայն է տվել նրան։ Այդ վտանգը հիմա էլ կա, և այս գործիքակազմն այսօրվա իշխանությունը շատ երկար չի կարող աշխատեցնել։ Նույնիսկ նրանք, ովքեր այսօր ընդդիմությանը հայհոյում են, նրանք էլ են գնալու, երբ խարիզմատիկ մի նոր առաջնորդի տեսնեն։

Իշխանությունների համար սա շատ վտանգավոր վիճակ է. եթե խելքի չգան, հողը ոտքների տակից փախչելու է և մնալու են օդում։ Այդ դեպքում ստիպված կլինեն սվիններով պահել իշխանությունը, ինչը ոչ մի լավ բան չի խոստանում երկրին»,-նշեց նա։

Արծրուն Պեպանյանը շեշտեց նաև իրականությունից կտրվելու վտանգավորության մասին. «Երբ մարդը հայտնվում է իշխանության մեջ, շատ գումար է ստանում, շրջագայությունների է գնում, իրեն թվում է, թե բոլորն այդպես են ապրում։ Իշխանական պալատը շատ արագ վերափոխում է մարդուն։ 

Երբ մարդը մտնում է իշխանական պալատ, այդ մարդուց միայն անուն-ազգանունն է մնում։ Պալատի հոգեբանությունը մարդկանց փոխում է, իրենք շատ արագ կտրվում են իրականությունից։ Երկու տարին բավարար ժամանակ էր իրականությունից կտրվելու համար, և իրենք այսօր տեղյակ չեն, թե իրականում ինչ է կատարվում։ Հատկապես, երբ օգնականներն ու ենթակաները պարբերաբար ասում են՝ «լավ է, շեֆ»»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балетаСимвол единства и дружбы: в Ереване подвели итоги акции «Евразия-Армения»«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян