Օրվա բաղադրատոմսը. Շոկոլադե տորթ թխվածքաբլիթից
ЛАЙФShabat.am-ը գրում է.
Բաղադրությունը`
220 գրամ թխվածքաբլիթ
220 գրամ սառը շոկոլադ
160 մլ սերուցք
2 ճաշի գդալ կարագ
Գլազուր`
110 գրամ սառը շոկոլադ
80 մլ սերուցք
1 ճաշի գդալ կարագ
Պատրաստման եղանակը`
1. Տապակի մեջ փայլաթիթեղ փռել,կարագ քսել:Թթխվածքաբլիփները մանրացնել:
2. Շոկոլադը դրեք ամանի մեջ: Կարագը և սերուցքը դնել կրակին, հալեցնել և հասցնել եռման աստիճանի: Այս խառնուրդը լցրեք շոկոլադի վրա և խառնեք ,մինչև միատարր զանգված դառնա:
3. Շոկոլադե զանգվածին ավելացնել մանրացրած թխվածքաբլիթները և զգույշ խառնել: Տեղափոխեք այս զանգվածը արդեն յուղած տապակի մեջ:
4. Դնել սառնարան 3 ժամ մինչև զանգվածը պնդանա:
5. Հանեք տորթը սառնարանից , վրայից հանեք փայլաթիթեղը և դրեք մատուցվող ամանի մեջ:
6.Փոքր կաթսայի մեջ անընդհատ խառնելով հալացնել կարագը և սերուցքը և հասցնել եռման աստիճանի:Այս զանգվածին ավելացնել դառը շոկոլադը: Վերցնելուց առաջ ավելացնել կարագը:
Ստացված գլազուրով պատել ամբողջ տորթը:



