ՖԻՖԱ-ն քննարկում է միջազգային հանդիպումները չեղարկելու հնարավորությունը
СПОРТՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ ֆուտբոլի միջազգային կազմակերպությունը կորոնավիրուսի պատճառով կարող է չեղարկել առաջիկայում նախատեսված միջազգային հանդիպումները:
«Առողջ մարդիկ ավելի կարևոր են, քան ֆուտբոլային հանդիպումները: Պետք է ուշադրությամբ հետևենք կորոնավիրուսի տարածմանն ու որոշում ընդունենք:
Եթե վիրուսը շարունակի էլ ավելի մեծ թափ հավաքել, ապա մենք կչեղարկենք միջազգային հանդիպումները»,- Ինֆանտինոյի խոսքը մեջբերում է The Guardian-ը:
Նշենք, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 83,272 մարդ: Վիրուսը հայտնաբերվել է աշխարհի 53 երկրում:
Կորոնավիրուսի պատճառով Իտալիայի առաջնության հանդիպումների մեծ մասը կանցկացվի առանց հանդիսականի:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



