System of a Down խմբից Ջոն Դոլմայանը նոր ձայնասկավառակ է թողարկել․ Սիրուշոն հիանալի ռոք է երգում
ЛАЙФՀայտնի երգչուհի Սիրուշոն ներկայացրել է իր երգը, որը տեղ է գտել System of a Down հայտնի ռոք խմբի թմբկահար Ջոն Դալմանյանի նոր ձայնասկավառակում։
«Եւ այսպես, թողարկվել է աշխարհի ամենահզոր թմբկահարներից մեկի՝ Ջոն Դոլմայանի հետ նոր երգը։ Ռոք», - այսպես է Սիրուշոն մեկնաբանել ձայնագրությունը՝ հրապարակելով այն Instagram-ի իր էջում։
Նա հայտնել է, որ Դոլմայանն այս ձայնասկավառակի վրա շատ երկար է աշխատել։ Երգչուհի շատ ուրախ է, որ նրան հրավիրել են մասնակցել այդ գործընթացում։
«Հրաշք աղջիկ, իմ շատ սիրելի Սիրուշո», «Ուրիշ Սիրուշո», «Իմ ռոք աստղ», «Ինձ իսկապես շատ է դուր գալիս։ Շնորհավորում եմ», «Հրաշալի ու նորովի աշխատանք», «Հպարտանում եմ քեզնով»
Առավել՝ այստեղ
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
Аршака Карапетян отвечает на комментарии
3
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
4
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян
5
IDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026



