Իլիա 2-րդը կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակի վերաբերյալ տեսիլք է ունեցել
ОБЩЕСТВОԱմենայն վրաց պատրիարք-կաթողիկոս Իլիա 2-րդը կիրակնօրյա պատարագի ժամանակ տեղեկացրել է հավատացյալներին, որ ինքը տեսիլք է ունեցել կորոնավիրուսի նկատմամբ մարդկության հաղթանակի մասին: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:
Աղբյուրի հաղորդմամբ պատրիարքը տեսել է, թե ինչպես է կրակագույն ձիավորը թռել իր գլխի վրայով ու անհետացել: Հետո նրան մոտեցել է մի երեխա, թքել է գետնին, իր թուքը խառնել է մատով ու ճակատին խաչ է նկարել:
Իլիա 2-րդի խոսքերով դա այն նշանն էր, որ մարդիկ կկարողանան հաղթահարել կորոնավիրուսը:
Պատրիարքը նաև կոչ է արել հավատացյալներին չընկճվել, իսկ բժիշկներին շնորհակալություն է հայտնել ինքնազոհ աշխատանքի համար:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream



