Թոփ 5 կանացի սանրվածք, որոնք հարդարում չեն պահանջում և սազում են բոլոր տարիքներում
ЛАЙФՅուրաքանչյուր կին, ով որոշել է երազանքի իր սանրվածքը, անշուշտ, մտածում է, թե ինչպես է այն հարդարելու տանը: Դրա համար հարկավոր է լավ ծախս անել՝ հատուկ միջոցներ ձեռք բերելու համար:
Բայց նաև հարց է ծագում՝ ինչո՞ւ է ամեն ինչ կատարյալ ստացվում վարսավիրանոցում, սակայն դա չի աշխատում տանը: Իսկ պատասխանը շատ պարզ է. ողջ գաղտնիքը մազերի կտրվածքի տեխնիկայի և որակի մեջ է: Եվ միայն վարպետի փորձի շնորհիվ ձեր վարսահարդարումը կլինի հեշտ և առանց որևէ բարդությունների:
Այսօր մենք կդիտարկենք այն սանրվածքները, որոնք գործնականում հարդարում չեն պահանջում և հարմար են բոլոր տարիքների համար:
1․ Պարզը միշտ նորաձև է
Շատերին դուր կգա այս կտրվածքը, քանի որ այն բնական է, իսկ դա մեր ժամանակի գլխավոր հիթն է: Եվ որքան անկաշկանդ և ազատ լինի կտրվածքը, այդքան ավելի լավ կնայվի։
2․ Թրենդային «տղայական» կտրվածք
Նմանատիպ կտրվածք անելուց հետո ձեզ հարկ կլինի միայն լվանալ մազերը և ֆենով չորացնել: Նույնիսկ, եթե մազերը սկսեն մի փոքր աճել, այսպիսի սանրվածքը, միևնույն է, լավ տեսք կունենա:
3․ Թրենդային կառե
Սովորաբար, վարպետները օգտագործում են հատուկ տեխնոլոգիա՝ կողային մազերի մշակման համար, որի շնորհիվ մազերը բնական են նստում՝ պահպանելով ծավալը ողջ օրվա ընթացքում:
4․ «Բոբ»
Այս կտրվածքի տեխնիկան շատ պարզ է. սկզբում մազերը կտրվում են թաց վիճակում, իսկ հետո՝ չոր․ այնպես, որ մազը նստում է մազի վրա:
5․ Նրբագեղ կարճ կտրվածք՝ ցանկացած տարիքի համար
Այս սանրվածքի հիմնական առանձնահատկությունն այն է, որ հաշվի է առնվում մազերի ազատ անկումը: Սա այն դեպքն է, երբ մազերը բնականորեն են նստած: