Հայկ Գալստյանն՝ «Ալաշկերտի» խաղացող
СПОРТ
«Ալաշկերտը» 2 տարվա պայմանագիր է կնքել Հայաստանի երիտասարդական հավաքականի 21-ամյա կիսապաշտպան Հայկ Գալստյանի հետ, հայտնում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Կարիերան Երևանի «Միկայում» սկսած ֆուտբոլիստը նախորդ 5 տարիներին հանդես էր գալիս Գերմանիայում` «Հոֆենհայմի» Մ-17 ու Մ-19 թիմերում, «Բոխումի» Մ-19 թիմում, «Շտուտգարտի» երկրորդ թիմում:
Գալստյանը 10 հանդիպում է անցկացրել Հայաստանի Մ-17 հավաքականի, 16 խաղ (3 գոլ)` Մ-19 հավաքականի և 6 հանդիպում` երիտասարդական հավաքականի կազմում:
Երիտասարդ ֆուտբոլիստը մասնակցել է «Ալաշկերտի» բելեկյան հավաքին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



