Արդյո՞ք խալ ունեք այս մասերում. Դրանք շատ բաներ կպատմեն Ձեզ մասին
ЛАЙФԴեմքի կամ մարմնի այլ երևացող տեղերում գտնվող վառ խալերը ուշադրություն են գրավում և նույնիսկ առանց բառերի կարող են շատ բաներ պատմել մարդու մասին։
Քունքի վրա
Քունքի վրա խալ ունեցող մարդիկ հսկայական հնարավորություն և հակվածություն ունեն ճանապարհորդելու։
Հոնքերի արանքում
Այսպիսի խալը խոսում է կարիերայի մասին։ Թե ինչքան արագ կլինի կարիերայի աճը, կախված է Ձեզանից, սակայն դուք ունեք բոլոր նախապայմանները։
Հոնքի տակ
Եթե դուք հոնքի տակ խալ ունեք, ապա հավանաբար կարողանում եք արագ ադապտացվել և լեզու գտնել մնացած մարդկանց հետ։ Այդ ունակության շնորհիվ դուք կարողանում եք Ձեզ վրա վերցնել առաջնորդի դերը և դառնալ բոլորի ամենավստահված մարդկանցից մեկը։
Շուրթի մոտ
Այսպիսի խալով մարդիկ բավականին գրավիչ և շփվող են։ Որպես կանոն՝ նրանք հայտնի են դպրոցում և մյուս ընկերական շրջապատներում։
Այտոսկրի վրա
Այսպիսի խալը սովորաբար նշանակում է, որ մարդը հզոր անհատականություն ունի և կարող է ղեկավարել բոլորին։ Այսպիսի խալ ունեցողները շատ հաճախ հասնում են աննկարագրելի բարձրունքների։
Ձեռքի մեջ
Ձեռքի մեջ խալ ունեն այն մարդիկ, ովքեր հակված են ստաբիլության։ Այդ մարդիկ սովորաբար ֆինանսական խնդիրներ չեն ունենում և լավ են պատկերացնում ընդհանուր տնտեսության աշխատանքը։
Ոտքի տակ
Այսպիսի խալ ունեցող մարդիկ սովորաբար սիրում են ճանապարհորդել և արկածներ ունենալ։ Այդ մարդիկ հայտնի են և շատ հեշտությամբ գրավում են մնացածին։