Ռուսաստանն անտարբեր չէ՞ արցախյան ընտրությունների նկատմամբ
ПОЛИТИКАԱրցախի նախագահական ընտրությունները ուշագրավ նրբերանգներ են պարունակում նաև արտաքին ուժերի վերաբերմունքի տեսանկյունից: Որևէ անկախ ու ինքնիշխան պետություն չի կարող մեկուսանալ աշխարհից ու անտեսել այլ պետությունների հետ հարաբերությունների գործոնը:
«Փաստ» թերթն այս տեսանկյունից ուշագրավ տեղեկություններ է ստացել արցախյան ընտրությունների առումով: Մասնավորաբար, արցախյան մեր աղբյուրների փոխանցմամբ, Մոսկվան մերձկրեմլ յան քաղտեխնոլոգների «դեսանտ» է ուղարկել, որն այս օրերին աշխատում է Վիտալի Բալասանյանի շտաբի հետ:
Այս տեղեկությունը առավել ուշագրավ է այն տեսանկյունից, որ թեկնածուներից մեկն ու խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերից մեկի ղեկավարը, ըստ մամուլի հրապարակումների, խնդիրներ ունեն Ռուսաստանի Դաշնության հետ, մասնավորապես նրանց մուտքը 5 տարով դեպի ՌԴ արգելափակվելու առումով:
Միայն այս դրվագներով շատ հեռուն գնացող եզրակացություններ դժվար է անել, սակայն փաստերն ինքնին բավականին խոսուն են. ըստ էության, ստացվում է, որ Մոսկվան, մեղմ ասած, անտարբեր չէ արցախյան ընտրությունների առումով և հատուկ դրական վերաբերմունք ունի կոնկրետ Վիտալի Բալասանյանի թեկնածության նկատմամբ։