Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Առա­ջարկ­վում է խստաց­նել սահ­ման­ված պա­տի­ժը

ОБЩЕСТВО

Արդարադատության նախարարության՝ հանրային քննարկման ներկայացված նախագծով, որը մշակել է հատուկ քննչական ծառայությունը, առաջարկվում է խստացնել սուտ մատնության համար ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված պատիժը: 

Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված պատիժները կխստացվեն, ինչն, ըստ նախարարության, կնպաստի սուտ մատնության դեպքերի նվազմանը և հետևաբար՝ վարույթն իրականացնող մարմնի ժամանակի և միջոցների արդյունավետ օգտագործմանը: 

Մասնավորապես՝ առաջարկվում է քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված արարքը նախատեսել որպես միջին ծանրության հանցագործություն, իսկ 2-րդ մասով նկարագրված արարքը՝ ծանր հանցագործություն:

Ի՞նչ պատկեր ունենք ներկայումս։ Նախագծի ընդունման հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում հանցագործության մասին սուտ մատնության համար՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: 

Նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված են սուտ մատնության հանցակազմի ծանրացնող հանգամանքները, այն է՝ նույն արարքը, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով, կամ զուգորդվել է մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով, կամ կատարվել է շահադիտական դրդումներով և որպես սանկցիա սահմանված է ազատազրկումը՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Այնուհետև նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով որպես պատժի նպատակներ ամրագրված են՝ սոցիալական արդարությունը վերականգնելը, պատժի ենթարկված անձին ուղղելը, ինչպես նաև հանցագործությունները կանխելը: Նույն օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, անհրաժեշտ և բավարար լինեն հանցավորին ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար:

Նախագծում կարծիք են հայտնում, որ հանցագործությունների կանխման՝ որպես պատժի նպատակի կարևորությունն ընդգծվում է նրանով, որ այն ոչ միայն պատժի նպատակն է, այլ նաև հանցագործության դեմ պայքարի հիմնական միջոցը։ 

Այսինքն՝ հանցագործության համար սահմանված պատիժը պետք է ունենա կանխարգելիչ բնույթ: Նշվում է, սակայն, որ սուտ մատնության վերաբերյալ վիճակագրական տվյալները վկայում են պատժի՝ հանցագործությունը կանխելու նպատակին չծառայելու մասին, այսինքն՝ նոր հանցանքներ կատարելը կանխելու գործող համակարգն ունի ցածր արդյունավետություն։ Ներկայացվում են վիճակագրական տվյալներ։ 

Մասնավորապես՝ 2016-2019թթ. Հայաստանում գրանցվել է սուտ մատնության 496 դեպք, որից միայն 163-ը` հատուկ քննչական ծառայությունում, որտեղ սուտ մատնության դեպքերի վերաբերյալ քննված քրգործերի աննախադեպ աճը պահպանվում է 2013 թ.-ից առ այսօր: Համեմատության համար անհրաժեշտ է նշել, որ եթե 2013 թ.-ին՝ ամբողջ տարվա ընթացքում, քննվել է քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով հարուցված 7 քրգործ, ապա 2017 թ.-ին դրանց թիվն աճել է ավելի քան 10 անգամ` հասնելով 71-ի: 

Նշվում է, որ սուտ մատնությունների փաստով հարուցված քրգործերը, որպես կանոն, ավարտվում են մեղադրական եզրակացությամբ և ուղարկվում դատարան` մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով: 

Վերլուծելով վերջին տարիներին աճող` սուտ մատնության դեպքերի փաստով հարուցված քրգործերի աննախադեպ աճի պատճառները՝ գերատեսչությունը հանգել է նրան, որ այս հանցատեսակի կատարման աճը մեծապես պայմանավորված է մի շարք գործոններով: 

Սուտ մատնությունների դեպքերի վերաբերյալ քրգործերի աճին էականորեն նպաստել են որոշ քաղաքացիների կողմից իրավունքի չարաշահման դեպքերը, երբ տարբեր հանցագործություններ կատարած անձինք իրենց առաջադրված մեղադրանքից պաշտպանվելու, պաշտոնատար անձանց վարկաբեկելու, նախաքննության ընթացքում տված խոստովանական ցուցմունքներն անթույլատրելի դարձնելու, հաճախ նաև իրավապահ մարմնի այս կամ այն աշխատակցից վրեժ լուծելու նպատակով իրականությանը չհամապատասխանող բազմաթիվ դիմումհաղորդումներ են ներկայացնում ՀՔԾ կամ հենց դատաքննության ժամանակ հայտարարություններ անում իրենց նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն կիրառելու մասին: 

Սուտ մատնությունը հարկադրում է քննիչին ոչ միայն ուժեր ու միջոցներ վատնել չկատարված հանցագործության բացահայտման համար, այլև կորցնելով ժամանակը` քննությունը տանում է սխալ ճանապարհով: Անտեսելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության հանգամանքը՝ շատ քաղաքացիներ շարունակում են իրականությանը չհամապատասխանող հաղորդումներ ներկայացնել, ինչն, ըստ նախագծի հեղինակների, փաստում է սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվությունը խստացնելու անհրաժեշտության մասին: 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Как конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе