Ереван, 31.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Վի­ճա­կագ­րու­թյու­նը փաս­տում է, որ կո­րո­նա­վի­րու­սը սար­սա­փե­լի չէ. առ­կա է մի­այն խու­ճապ և հիս­տե­րիա, որը, հա­վա­նա­բար, ինչ-որ մե­կին ձեռն­տու է

МЕЖДУНАРОДНОЕ

iz.ru-ն «Համաշխարհային պատերազմ. արդյո՞ք կորոնավիրուսը կդառնա նոր «իսպանական» գրիպ» վերնագրով հոդվածում գրում է, որ ըստ մասնագետների, կորոնավիրուսի՝ աշխարհով տարածման բնույթը բոլոր ցուցանիշներով ունի պանդեմիայի բնույթ, սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չի շտապում նման կարգավիճակ տալ այդ վարակին: 

Կազմակերպությունը ավելի վաղ հայտարարել էր, որ խոսքը «բազմաթիվ օջախներով համաճարակի» մասին է, առկա է միջազգային արտակարգ իրավիճակ, և զարգացման հետագա սցենարը կապված կլինի վարակի՝ ներթափանցած երկրների պատասխանատու գործողություններից: ԱՀԿ-ն նոր կորոնավիրուսի տարածման վտանգը գնահատում է «խիստ բարձր»: 

Ինչպես iz.ru-ին ասել է ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Տարիկ Յասարևիչը, քանի որ COVID-19-ը դուրս է եկել Չինաստանի տարածքից, այն կարող է արագորեն տարածվել, և պետք է բոլորը նախապատրաստվեն մեծ թվով հիվանդներ ունենալուն, որպեսզի կարողանան օգնություն ցույց տալ: 

Միևնույն ժամանակ վարակ արձանագրվել է արդեն 60 երկրում, որոնցից վերջիններն են Իռլանդիան, Կատարը, Էկվադորը, Չեխիան և Հայաստանը: Ադրբեջանում առաջին վարակվածը եղել է Իրանից այնտեղ տեղափոխված ռուսաստանցի: 

Արդեն կորոնավիրուսից մահեր են արձանագրվել ԱՄՆ-ում, Թայլանդում և Ավստրալիայում: Սակայն, ըստ ԱՀԿ-ի, ներկայումս համաճարակ է, և ոչ թե պանդեմիա: Այստեղ ընդամենը տերմինաբանության հարց է, քանի որ համաճարակը սահմանվում է որպես որոշակի տարածքում ընթացող գործընթաց, իսկ պանդեմիան ընդգրկում է ամբողջ մայրցամաքներ և անգամ ամբողջ մոլորակը: 

Մարդկությունը մի քանի անգամ առնչվել է պանդեմիաների հետ: Օրինակ՝ 20-րդ դարում աշխարհով մեկ տարածված բնական ծաղիկ հիվանդության հետևանքով մահացել է, ըստ տարբեր գնահատումների, 300-ից 500 միլիոն մարդ: Եղել են նաև ժանտախտի (բուբոնային ժանտախտի դեպքում մահացությունը 95% է), տիֆի, խոլերայի և այլ պանդեմիաներ: Ժամանակ առ ժամանակ այդ ցուցակի մեջ ընդգրկվում է նաև գրիպը: 

Ինչպես iz.ru-ին հայտնել է Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի նախագահության անդամ, համաճարակաբան Վիկտոր Զուևը, պանդեմիա հայտարարելու հավանականությունը շատ մեծ է, կամ արդեն կարելի է ասել, որ այն սկսվել է: 

Ըստ նրա, կորոնավիրուսի հետ առնչված բոլոր երկրներից ամենաանփույթը եղել է Իտալիան, որի ներկայացուցիչները «արտակարգ միջոցառումներ ձեռնարկելու փոխարեն սկսել են ուղղակի դիտարկել տեղի ունեցողը», և արդյունքում այդ երկիրը կորոնավիրուսի տարածվածությամբ աշխարհում երրորդն է: COVID-2019-ը շատերին է վախեցրել, այդ թվում՝ հայտնի մարդկանց: 

Օրինակ՝ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը նոր կորոնավիրուսի բռնկումը համեմատել է 1918 թվականին բռնկված «իսպանական» անվանված գրիպի պանդեմիայի հետ, որի ժամանակ մահացել է մոտ 50 միլիոն մարդ: Նա արդեն հայտարարել է, որ COVID-2019-ի դեմ պայքարի նպատակով տրամադրել է 100 միլիոն դոլար: Սակայն Վիկտոր Զուևը համաձայն չէ Գեյթսի հետ: 

Ըստ նրա, «իսպանկայի» դեպքում առկա է եղել բարձր մահացություն, իսկ կորոնավիրուսի դեպքում մահացությունը 2% է, չնայած այն բարձր վարակելիություն ունի: Ըստ Պիրոգովի անվան բժշկական համալսարանի վարակիչ հիվանդությունների ամբիոնի վարիչ Վլադիմիր Նիկիֆորովի, հիվանդներին բուժողների համար նշանակություն չունի՝ դա համաճարակ է, թե պանդեմիա, իսկ փաստը, որ կորոնավիրուսը տարածվել է աշխարհով մեկ, դեռևս ցուցանիշ չէ: 

Ըստ նրա, պանդեմիան ընդամենը բառ է, ավելի կարևոր է մահացության ցուցանիշը, իսկ վիճակագրությունը փաստում է, որ կորոնավիրուսը սարսափելի չէ, առկա է միայն խուճապ և հիստերիա, որը, հավանաբար, ինչ- որ մեկին ձեռնտու է: Այնուամենայնիվ, ԱՀԿ-ն փորձում է անել ամեն ինչ, որ վարակը չտարածվի, նրա մեծ ճնշման տակ են վարակ արձանագրած երկրները: 

Ըստ ԱՀԿ-ի, պանդեմիայից կարելի է խուսափել, եթե երկրները աշխատեն հիվանդների վաղ հայտնաբերման և նրանց մեկուսացման ուղղությամբ՝ միաժամանակ հսկողության տակ պահելով նրանց հետ շփվողներին: 

Սակայն ինչպես պարզել է iz.ru-ն, Ռուսաստանում այնքան էլ հեշտ չէ էնդեմիկ վայրերից վերադարձած մարդկանց հետազոտվել: Պոլիկլինիկաները տարբեր պատճառներով մերժում են դա կատարել: 

Ըստ Global Cases by Johns Hopkins CSSE-ի հաշվիչի, Չինաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 80152 դեպ, որից 2944-ը՝ մահվան ելքով, հարավային Կորեայում՝ 4812 դեպք, որից մահացու ել քով 28-ը, Իտալիայում՝ 2033, մահացու ելքով՝ 52-ը: 

Կորոնավիրուսի տարածումը ավելի ու ավելի շատ է սկսում ազդել տարբեր երկրների քաղաքացիների կյանքի սովորական ընթացքի վրա: Եվրոպայում չեղարկում են խոշոր ցուցահանդեսները, համաժողովները և սպորտային միջոցառումները: 

Ֆրանսիական «Լուվրը» մեկ օր չի աշխատել, քանի որ նրա աշխատակիցները խորհրդակցություն են անցկացրել՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ: Ամբողջ աշխարհում շատերը պարզապես գերադասում են մնալ տանը:

Կամո Խաչիկյան

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами