WhatsApp- ի 16 գաղտնիք, որոնց մասին դուք չգիտեիք
ЛАЙФWhatsApp հավելվածը դարձել է շփման ամենահարմարավետ տարբերակը հազարավոր մարդկանց համար: Եթե Դուք ևս նրանց կազմում եք, ապա այս հոդվածը հենց Ձեզ համար է: Այժմ կներկայացնենք 10 գաղտնիքներ, որոնց մասին Դուք հավանաբար չգիտեիք:
Եվ այսպես, ինչ է կարելի անել WhatsApp ծրագրով.
1. Սահմանել գաղտնիություն
Որպեսզի սահմանափակեք անձնական տվյալների հասանելիությունը, պարզապես այցելեք մենյուի «Կարգավորումներ» բաժինը, այնուհետև՝ «Հաշվեհամար» և «Գաղտնիություն»: Իսկ եթե առհասարակ չեք ուզում կողմնակի մարդիկ տեսնեն Ձեր մասին տեղեկություններ, ապա ընտրեք «Ոչ մեկ» կետը:
2. Օգտատիրոջ արգելափակում
Եթե ուզում եք ինչ-որ մեկին գցել սև ցուցակ, պարզապես հետևեք այս հրահանգներին՝ «Կարգավորումներ» → «Հաշիվ» → «Գաղտնիություն» → «Արգելափակում»։ Սեղմելով աջ կողմի վերին անկյունում գտնվող նշանի վրա՝ կտեսնեք Ձեր բոլոր կոնտակտները: Որևէ մեկին արգելափակելու համար բավական է ընտրել միայն անհրաժեշտ կոնտակտը:
3. Անջատել մեդիայի ավտոմատ ներբեռնումը
Ճանապարհորդողները գիտեն, թե ինչ թանկ արժե ֆայլերի ներբեռնումը, երբ գտնվում եք ռոումինգում: Որպեսզի անջատեք այս հնարավորությունը, պետք է կարգավորումներում ընտրել «Չատի կարգավորումներ» → «Մեդիայի ինքնաներբեռնում»: Ընտրեք Ձեր ուզած կետը և հանեք նշումը Ձեր ուզած ֆայլի վրայից:
4. Կառավարել ձայնային ծանուցումները
Ձայնային ծանուցումներն անջատելու համար այցելեք կարգավորումների բաժինը, այնուհետև՝ «Ծանուցումներ»:
5. Հեռախոսի նոր համար վերցնելը
Եթե փոխել եք SIM-քարտը, պետք է WhatsApp-ում նոր հաշիվ բացեք հետևյալ կերպ՝ «Կարգավորումներ» → «Հաշիվ» → «Փոխել համարը»:
6. Պատճենել հաղորդագրությունները
Օգտակար ինֆորմացիան պահելու համար այցելեք «Կարգավորումներ» → «Չատի կարգավորումներ» → «Չատի ռեզերվային կրկնօրինակում»:
7. Վերականգնել ջնջած հաղորդագրությունները
Ջնջված հաղորդագրությունները հնարավոր է վերականգնել, քանզի WhatsApp-ն ամեն անգամ ավտոմատ կերպով ստեղծում է ռեզերվային կրկնօրինակներ և պահում է դրանք Ձեր հեռախոսի MicroSD քարտի վրա: Սկզբի համար պետք է ջնջեք և նորից ներբեռնեք հավելվածը, իսկ երբ մեսենջերը կառաջարկի վերականգնել հաղորդագրությունների պատմությունը, պարզապես սեղմեք «Վերականգնել»:
8. Գաղտնաբատ
Եթե Ձեր նամակները նախատեսված չեն կողմնակի անձանց համար, ապա լավ կլինի պաշտպանել դրանք գաղտնաբառով: Դա կարելի է անել այնպիսի հավելվածների միջոցով, ինչպիսին, օրինակ, ChatLock-ն է:
9. Ուղարկել ցանկացած տեսակի ֆայլ
WhatsApp-ն ունի որոշակի սահմանափակումներ՝ կապված ֆայլերի ուղարկման հետ: Դուք կարող եք ուղարկել միայն որոշակի ֆորմատով ֆայլեր, որոնք իրենց հերթին չպետք է գերազանցեն 15 Մբ-ը: Այս սահմանափակումները շրջանցելու համար պետք է ներբեռնել CloudSend-ը, որի օգնությամբ կարող եք ուղարկել անհրաժեշտ ֆայլը՝ պատճենեք հասցեն և ուղարկեք: Երբ ստացողը կանցնի հղմամբ, կկարողանա ներբեռնել ցանկացած տիպի և ծավալի ֆայլ:
10. Ազատվել ոչ պետքական ֆայլերից
Այն մարդիկ, ովքեր հաճախակի են օգտվում մեսենջերից, հաճախ բախվում են տարողության սահմանափակման խնդրի: Որպեսզի ազատվեք չպետքական ֆայլերից, անհրաժեշտ է օգտագործել WCleaner for WA հավելվածը: