«Հայկական ժամանակ». Մանկավարժական համալսարանում ծեծի է ենթարկվել «ոչ»-ի կողմնակից, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը
ОБЩЕСТВО«Մեզ հասած տեղեկություններով՝ օրերս Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում ծեծի է ենթարկվել «ոչ»-ի կողմնակից, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը։
Ըստ լուրերի նրան ծեծել են ՀՀԿ-ական «այո»–ականները հենց սահմանադրական փոփոխությունների հողի վրա։ Մեր թղթակցի հետ զրույցում Հովհաննիսյանն ասել Է. «Քաղաքական ենթատեքստով որևէ բան չի եղել, բախում եղել Է խուլիգանական խմբավորման հետ, բայց դա քաղաքական ենթատեքստ չունի, այս պահին այսքանը, ուրիշ բան չեմ կարող ասել։ Այսքանով բավարարվեք»։ Ամեն ինչ, ըստ լուրերի, սկսվել է սահմանադրական փոփոխությունների քննարկումից։ Քննարկումն այնքան Է թեժացել, որ վերածվել Է ծեծկռտուքի ուսանողների մասնակցությամբ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



