Ереван, 31.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Կյան­քի դժվա­րին իրա­վի­ճա­կում հայտն­ված և հաշ­ման­դա­մու­թյուն ունե­ցող 16-23 տա­րե­կան ան­ձանց հա­մար նա­խա­տես­վում է ստեղ­ծել լրա­ցու­ցիչ ծա­ռա­յու­թյուն

ОБЩЕСТВО

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որը վերաբերում է ցերեկային խնամքի կենտրոններին։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դեռևս նախորդ տարի կառավարությունը համապատասխան որոշմամբ հաստատել է 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը, որում կարևորվել է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների, այդ թվում` հաշմանդամություն ունեցող երեխաների` ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու այլընտրանքային, համայնքահենք ծառայությունների ցանցի ընդլայնմանն ուղղված միջոցառումների իրականացումը։ 

Դեռ 2019 թ.-ին կառավարության համապատասխան որոշումներով լուծարվել են երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող գիշերօթիկ 4 հաստատությունները Դիլիջանում, Բյուրեղավանում և Գյումրիում։ 

Միևնույն ժամանակ նախարարությունը նշում է, որ 2019 թ.ին իրականացված մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված ՀԿ-ներին 2020 թ.-ի պետբյուջեի շրջանակներում պատվիրակվել են ծրագրեր բոլոր մարզերում և Երևանում: 

Տրամադրվող ծառայությունների համար մշակվում են առանձին չափորոշիչներ, և ցերեկային աջակցության կենտրոնները կաշխատեն նույն սկզբունքով: Ճգնաժամային իրավիճակում հայտնված և անհապաղ տեղավորման կարիք ունեցող 0-18 տարեկան երեխաների համար (անհրաժեշտության դեպքում նաև ուղեկցողի հետ) 2020 թ.-ից նախատեսվում է բացել նաև ճգնաժամային աջակցության կենտրոններ Երևան, Գյումրի և Կապան քաղաքներում, որոնք հավասարապես կսպասարկեն հարակից շրջանները ևս: 

Այս կենտրոններում երեխաների խնամքը նախատեսվում է իրականացնել առավելագույնը 6 ամիս ժամկետով՝ զուգահեռաբար գնահատված կարիքին համապատասխան մասնագիտական աշխատանք իրականացնելով թե՛ երեխայի, թե՛ ընտանիքի հետ՝ երեխայի հետագա խնամքը կենսաբանական ընտանիքում, իսկ դրա անհնարինության դեպքում՝ խնամատար, խնամակալ ընտանիքում կազմակերպելու նպատակով:

 

Նախարարությունն ընդգծում է՝ հիմք ընդունելով ոլորտում իրականացվող քաղաքականությունը, հաստատությունների տիպերը, ուղղորդման ուղիները և նվազագույն չափորոշիչները անհրաժեշտ է փոփոխել: 

Մասնավորապես, ցերեկային աջակցության կենտրոնների ցանցը ընդլայնվում է՝ ընդգրկելով հանրապետության ողջ տարածքը, ինչպես նաև գործելով համընդհանուր չափորոշիչով: Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հաշմանդամություն ունեցող 16-23 տարեկան անձանց համար նախատեսվում է ստեղծել լրացուցիչ ծառայություն՝ անկախ ապրելակերպ ուղեկցող կյանքի ծառայությունը՝ ինքնուրույն կյանքով ապրելուն ուղղված և մասնագիտական հմտություններ ձեռքբերելու նպատակով: Նշվում է, որ մասնագիտացված մանկատներում շարունակում են խնամք ստանալ 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր որևէ հմտություն և կարողություն չունեն ինքնուրույն կյանք վարելու համար, և հաստատությունից դուրս գալը ռիսկային է:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Փաստն» ընթերցողներին էր ներկայացրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած ևս մեկ նախագիծ, որը վերաբերում էր տուն-ինտերնատներին։ 

Նշվում էր՝ 2020 թ. -ին նախատեսվել է նվազեցնել տուն-ինտերնատներում խնամվողների թիվը և դրա փոխարեն ավելացնել այլընտրանքային ծառայություններից օգտվողներինը։ Մասնավորապես՝ խստացվելու են ընդունելության պայմանները, որպեսզի այնտեղ հայտնվեն իրապես տուն-ինտերնատում խնամքի կարիք ունեցող շահառուները, իսկ այն անձինք, ովքեր մինչ այս ցանկանում էին խնամքի ծառայություններ ստանալ տուն-ինտերնատում՝ դիմեն այլընտրանքային ծառայություններ ստանալու համար կամ շարունակեն բնակվել իրենց տներում (առկայության դեպքում) և ստանալ տնային խնամք: Նախատեսվում է, որ տուն-ինտերնատ կընդունվեն միայն բնակարան, ժառանգ և ընտանիքում աշխատունակ այլ անդամ չունեցող անձինք: Մնացած դեպքերում անձին կառաջարկվի այլ ծառայություն: 

Հ. Գ. Այսպիսով՝ պետությունը շարունակում է իր այն քաղաքականությունը, որ երեխաները պետք է խնամք ստանան ընտանիքներում՝ լինի դա նրանց կենսաբանական, թե խնամատար ընտանիքը, հաշվի առնելով նրանց լավագույն շահը, մյուս կողմից էլ առաջ է քաշվում տուն-ինտերնատների «թեթևացման» հարցը։ 

Ակնհայտ է, որ այս քաղաքականության իրականացումը չէր կարող ընթանալ առանց դժգոհությունների։ Մի կողմից` գործազուրկ են դառնում այս հաստատությունների աշխատողները, մյուս կողմից` երեխաներից շատերը, վերադառնալով սեփական ընտանիք, հանդիպում են բազմաթիվ խնդիրների՝ հագուստի, սննդի, տարրական պայմանների բացակայության։ Գուցե այս դեպքում էլ պետությունը գնում է հակառակ ճանապարհով. փորձելով լուծում տալ հասարակության շրջանում կնճռոտ խնդիրներին՝ չի սկսում ամենակարևոր հարցերից։ Գիշերօթիկներում կամ խմանքի այլ կենտրոններում երեխաները լավ օրից չեն հայտնվում, չենք բացառում նաև այն, որ շատ դեպքերում կա ծնողների մեղքի բաժինը։ Բայց գուցե նախ պետք էր հատ առ հատ ծանոթանալ երեխաների, տարեցների ու նրանց ընտանիքների խնդիրների հետ, փորձել դրանց լուծում տալ և նոր գնալ ամենահեշտ՝ խնամքի պետական հաստատությունները լուծարելու ճանապարհով։ Թե չէ արդյունքում խնդիրները կշարունակեն չլուծված մնալ, մարդիկ հույսները նորից կդնեն բարերարների աջակցության վրա, իսկ կառավարության առաջարկած նոր փոփոխությունների արդյունավետության մասին հնարավոր կլինի խոսել միայն ամիսներ անց։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами