Լոռու մարզում անվադողի պայթյունի հետևանքով տրակտորը կողաշրջվել է. ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց
ОБЩЕСТВОԵրեկ՝ մարտի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Արևածագ գյուղի բնակիչ, 58-ամյա Երվանդ Ա.-ն Արևածագ գյուղի գյուղամիջյան ճանապարհին «Բելառուս» մակնիշի 8929 համարանիշի տրակտորը վարելիս՝ կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով ուղևոր, նույն գյուղի բնակիչ, 25-ամյա Սարգիս Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արևածագի ամբուլատոր կենտրոն», որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն:
Կայքի տեղեկություններով՝ տրակտորի կողաշրջման պատճառը եղել է հետևի անվադողի պայթելը:
Փատսի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Մելիքսեթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак Карапетян
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Ucom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связи



