Նիկոլ Փաշինյանը կանխել է քաղաքացու ինքնասպանության փորձը
ОБЩЕСТВОNewmedia.am կայքի աղբյուրների համաձայն, րոպեներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է կանխել Հաղթանակ կամրջից քաղաքացու ցած նետվելու փորձը:
Մարզերի շրջայցից վերադաձող վարչապետը մեքենայից նկատել է մարդկանց բազմությունը և ցած նետվել փորձող քաղաքացուն: Նա կանգնեցրել է մեքենան, մոտեցել, զրույցել քաղաքացու հետ, որն արդեն անցել էր վտանգավոր եզրագիծը:
Դեպքի վայրում եղել են նաև ոստիկանության աշխատակիցները, ԱԻՆ-ը և շտապ օգնության մեքենաները:
Վարչապետին հաջողվել է համոզել քաղաքացուն և հետ կանգնեցնել նրան այդ քայլից: Կամրջից նետվել փորձող տղամարդուն վարչապետը նստեցրել է իր մեքենան ու միասին գնացել են:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



