Brent նավթի գինն ընկել է մինչեւ 31.74 դոլար
ЭКОНОМИКАBrent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE բորսայում աճուրդի ընթացքում նվազել է 42.6 տոկոսով` մեկ բարելի դիմաց հասնելով 31.74 դոլարի, վկայում են աճուրդի տվյալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
WTI տեսակի նավթի ֆյուչերսների արժեքը նվազել է 48.9 տոկոսով եը կազմում է մեկ բարելի դիմաց 27.72 դոլար:
Նավթի արժեքն անկում է ապրում այն լուրերի ֆոնին, որ ՕՊԵԿ+-ի երկրները կորոնավիրուսի պատճառով պահանջարկի կրճատման պայմաններում Վիեննայում ընթացող բանակցություններին չեն կարողացել համաձայնության գալ նավթի արդյունահանման լրացուցիչ կրճատման շուրջ:
ՕՊԵԿ-ն առաջարկում էր օրական 1.5 միլիոն բարելով լրարցուցիչ կրճատել նավթի արդյունահանումը մինչև 2020 թվականի ավարտը: Սակայն Ռուսաստանն ու Ղազախստանը դեմ էին այդ առաջարկին: Ռուսաստանի Դաշնությունը, մասնավորապես, պնդում էր, որպեսզի ընթացիկ պայմանավորվածությունները երկարաձգվեն միայն երկրորդ եռամսյակի համար: