Արարատի մարզում բախվել են Volkswagen-ն ու Opel-ը. վերջինս շրջված հայտնվել է ձորակում
ОБЩЕСТВОԱրարատի մարզում, այսօր՝ մարտի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13։30-ի սահմաններում Երեւան-Երասխ ավտոճանապարհի 25 կմ հատվածում բախվել են Երեւանի բնակիչ՝ 23-ամյա Իլոնա Թ-ի վարած Volkswagen Golf մակնիշի 36 TM 414 համարանիշի եւ Արարատի մարզի բնակիչ՝ 22-ամյա Կառլեն Հ-ի վարած Opel Vectra 36 PG 602 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Աղբյուրը հայտնում է, որ բախման հետեւանքով Opel-ը դուրս է կեել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում, իսկ Volkswagen-ն էլ բախվել է ճանապարհի երթեւեկելի գոտո արգելապատնեշին։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ եղել են սթափ։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



