Ереван, 05.Август.2026,
00
:
00
ВАЖНО


«Նիկոլ Փաշինյանը գնալով ավելի է խուսափում պատասխանատվությունից և սկսում մեղավորներ փնտրել»

Մեր հասարակությունը բավական զգայուն է երկրում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։ Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ ճամբարների բաժանված մարդիկ կռիվ են տալիս իրար դեմ, ամեն մեկը փորձում է ապացուցել իր ճշմարտացիությունը։ Իհարկե, հասարակական տրամադրությունների թեժացմանը մեծապես նպաստում են իշխանությունների, հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային գործողություններն ու խոսքը։ Մի դեպքում վարչապետն իր և Հռոմի պապի միջև է համեմատություններ անցկացնում, մեկ այլ դեպքում՝ Հիսուսի և նրա վարած կադրային քաղաքականության, և այսպես շարունակ։

Հոգեբան Կարինե Նալչաջյանը նշում է՝ սա խոսում է այն մասին, որ մարդը ծայրահեղորեն եսակենտրոն է։ «Երբ մարդը կարողանում է ինչոր նպատակներ դնել և հասնել դրանց, նա դառնում է շատ ինքնավստահ։ Այստեղ բախվում ենք մարդու գերինքնավստահ վիճակի հետ և անգամ նարցիսիզմի՝ ինքնասիրահարվածության էլեմենտներ ենք տեսնում։ 

Այն, որ նա կարողացել է ինչ-ինչ ճանապարհներով հասնել իշխանության, դա իրեն դարձրել է ավելի ինքնավստահ։ Բայց մյուս կողմից՝ եսակենտրոնությունն այնքան էլ օգտակար բան չէ ռեալության զգացողության տեսակետից։ Եսակենտրոն մարդիկ, առավել ևս, երբ ավելանում են նարցիսիզմի դրսևորումները, կարող են իրականության հետ կապը բավականին խզել»,«Փաստի» հետ զրույցում ասում է հոգեբանը։

 

Նիկոլ Փաշինյանն իրեն նույնացնում է ժողովրդի հետ, ինչը, Նալչաջյանի խոսքով, իրականությունից բավական կտրված լինելու մասին է խոսում։ «Եթե միտինգների եռուն շրջանում նա կարող էր իրեն թույլ տալ նման կերպ մտածել, չնայած սթափ մարդը դա իրեն չպետք է թույլ տա, ապա այսօր առավել ևս ինքը չի կարող այդպես մտածել։ 

Նա դուրս է եկել մարդկանց մեջ՝ օգտագործելով «ես մեկն եմ ձեզանից» հայտնի տեխնոլոգիան, մարդկանց սիրտը նորից շահելու, կորցրած վստահությունը գտնելու ցանկությամբ։ Կան շատ պահեր, երբ նա պետք է ներկայանա որպես պետության ղեկավար։ Ի վերջո, իշխանությունն անձին շատ բաներ է տալիս, բայց առաջին հերթին տալիս է պատասխանատվություն այն գործի նկատմամբ, որը նա ստանձնել է։ 

Դա մեծ պատասխանատվություն է, ծանր բեռ»,-նշում է մեր զրուցակիցը։ Նա հիշեցնում է նաև այն միջադեպը, երբ օրերս քարոզարշավ իրականացնող վարչապետին Լոռու մարզում մի տղամարդ մոտեցավ և ասաց, որ դոմիկում է բնակվում։ Փաշինյանն էլ ասաց. 

«Ձեռդ, ոտդ տեղը տղա ես, վարչապե՞տը պիտի գա քո համար տուն սարքի, գնա աշխատի, տուն սարքի», և սեփական օրինակը բերեց, որ կարողացել է աշխատելով բնակարան ձեռք բերել։ «Ամանորյա ուղերձի ժամանակ նա հետևյալ միտքն է հնչեցրել՝ «ձեզանից յուրաքանչյուրի ցավն իմ սրտում է»։ 

Հիմա ինչպե՞ս հասկանանք՝ վարչապետին մոտենում է աշխատավոր մարդը, ինքն ի՞նչ է անում՝ ոչ այս կողմ, ոչ այն կողմ, միանգամից նրան համեմատում է իր հետ։ Աշխատող, քրտինք թափող մարդը, որը զուրկ է այդ հնարավորություններից, տարբեր պատճառներով ի վիճակի չէ, նա շատ ծանր հոգեվիճակում է։ 

Այդ մարդը չի կարող ստել, խաբել, ինքն ընդամենն ուզում է ստեղծել տուն և նորմալ մարդու նման ապրել։ Եվ երբ որպես ղեկավարի քեզ է դիմում, ուղիղ տեքստով մի հասկացիր, որ նա քեզանից բնակարան է ուզում։ Նա ցանկանում է աշխատել և ստեղծել։ Կոպիտ և հարձակողական տոնով խոսեց քաղաքացու հետ։ Այդ դեպքում, ներողություն, որտե՞ղ մնաց սերը, դեմոկրատիան, որն, իրենց ասելով, իրենք են բերել։ 

Բոլոր այն էպիզոդներում ամեն քայլափոխի հանդիպում ենք, տեսնում եմ, թե գնալով ինչպես է Նիկոլ Փաշինյանն ավելի ու ավելի խուսափում պատասխանատվությունից և մեղավորներ փնտրում։ Այո՛, եթե դու խուսափում ես պատասխանատվությունից, պետք է մեղավորներ փնտրես։ 

Նախկիններին մեղավոր ներկայացնելը դեռ կարող է շարունակվել, բայց այդ իներցիան էլ է մարում։ Նախկինների հազար ու մի թերություն, քննադատության դիպուկ թիրախներ կարելի է այսօր էլ գտնել, բայց ժամանակն անցնում է։ 

Մարդիկ կամացկամաց կսկսեն մոռանալ նախկիններին։ Նոր տպավորությունները դուրս կմղեն նախկին տպավորությունները։ Դու այսօր կանգնած քո քաղաքացու դեմքին ես նայում և հոխորտում։ Տատիկին ասում է՝ դու պետք է քո թոշակը բարձրացնես, գյուղացի մարդուն այլ բան է ասում, այսինքն՝ նա «լվանում է» ձեռքերը։ Ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ»,ընդգծում է Նալչաջյանը։

Անդրադառնում ենք նաև քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած միջադեպին, երբ մետրոյում աղջիկը պատռեց և դեն նետեց Փաշինյանի տված բուկլետը։ Աղջիկը մի կողմից գովասանքի արժանացավ, նրա քայլը խիզախ անվանեցին, մյուս կողմից՝ քննադատությունների թիրախում հայտնվեց։ 

«Սա մեր հասարակության որոշակիորեն աղավաղված, բանակների բաժանված լինելու մասին է խոսում։ Այդպիսի դեպքերում մարդիկ սկսում են դաստիարակությունից խոսել։ Իմ կարծիքով՝ աղջիկ է, որն, այո՛, կոպիտ երանգներով արտահայտել է իր դիրքորոշումը։ 

Այստեղ հարցն այլ է։ Ինչո՞ւ այդ նույն մարդիկ չէին խոսում նախկինում, երբ մարդկանց տների առաջ դագաղներ էին տանում, երեխաները տեսնում էին իրենց ծնողների նկարները սև ժապավեններով։ Այդ ժամանակ ինչո՞ւ չէին ասում՝ եկեք հեղափոխություն անենք, բայց նման ստոր և անմարդկային բաներ չանենք։ 

Անձնապես չեմ ճանաչել այդ մարդկանց, բայց, որպես անմարդկային վերաբերմունք, հոգեբանական գերճնշում, նման վերաբերմունքն անթույլատրելի էր։ Նայում էիր մետրոյում մարդկանց դեմքերին, նրանցից շատերը չէին ուզում գլուխները բարձրացնել, ոմանք նայում էին, թեթևակի ժպտում, ոմանք ոգևորված էին արձագանքում։ 

Համենայն դեպս, մեր հասարակությունն այսօր հոգեպես այնքան էլ բարվոք վիճակում չէ։ Այս ճեղքվածքը, սևն ու սպիտակը թողել են իրենց հետքը։ Իշխանական մեր վերնախավը պետք է մտածի սրա մասին»,եզրափակում է Կարինե Նալչաջյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Idram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балетаСимвол единства и дружбы: в Ереване подвели итоги акции «Евразия-Армения»